Մաքուր լոգարան ընդամենը 5 րոպեում՝ առանց ջանքերի

295

Սա էկոլոգիական, ոչ ագրեսիվ և միևնույն ժամանակ մատչելի մեթոդ է լոգարանի մակերեսը ձյունաճերմակ վիճակի բերելու համար։

Մաքրելու համար պահանջվում է ընդամենը 2 բաղադրիչ՝ սննդային սոդա և կիտրոնաթթու։

Պետք է նաև ունենալ ձեռնոցներ և թասիկ, որի մեջ կլցնեք խառնուրդը։

Կիրառումը.

3 ճ/գ սոդային ավելացրեք մի քիչ ջուր, որպեսզի ստացվի շիլայանման զանգված։

Քսել ամբողջ մակերեսին, որն անհրաժեշտ է մաքրել. խառնուրդը հարկավոր է քսել սպունգի միջոցով և որոշ ժամանակ այդպես թողնել։

Լուծել 1 ճ/գ կիտրոնաթթուն 1 բաժակ ջրում։

Սպունգը թրջել լուծույթի մեջ և լոգարանի մակերեսից լվանալ սոդան։

Ցնցուղի միջոցով վերջնական լվանալ լոգարանը։