Առակ. Առյուծն ու շունը

Օրերից մի օր շունը մոտենում է առյուծին և առաջարկում կռվել: Առյուծը խիստ զարմանում է.

-Ես ու դու կռվե՞նք, հասկանո՞ւմ ես՝ ինչ ես ասում…

-Այո՛, արի՛ կռվենք,- համառում է շունը:

-Խելքդ գլուխդ հավաքի՛ր, դու շուն ես, իսկ ես՝ առյուծ, ինչպես՞ մենք պետք է կռվենք,- բարկանում է առյուծը:

-Իսկ գուցե դու ինձանից վախենո՞ւմ ես, և դա՞ է պատճառը, որ հրաժարվում ես,- շարունակում է շունը:

-Անմիջապես հեռացի՛ր այստեղից,- բարկանում է առյուծը,- և մեկընդմիշտ հիշի՛ր՝ ես առյուծ եմ, իսկ դու՝ ընդամենը շուն…

-Հասկացա ՜, հասկացա ՜, դու վախենում ես ինձանից, ես կգնամ ու բոլոր շներին կպատմեմ, որ վախեցար ու չկռվեցիր ինձ հետ… և բոլոր շները կծիծաղեն քեզ վրա:

-Ավելի լավ է՝ շները ծիծաղեն ինձ վրա, որ քեզ հետ չեմ կռվել, քան թե առյուծները, երբ իմանան, որ կռվել եմ քեզ հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ