Ինչպե՞ս հաշտվել հորոսկոպի տարբեր նշանների ներկայացուցիչների հետ վեճից հետո

Բոլոր մարդիկ տարբեր են, ու յուրաքանչյուրին պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել։ Եթե վիճել եք ձեր զուգընկերոջ հետ, մի շտապեք լաց լինել ու խռովել։ Այդպես դուք միայն խորտակում եք ձեր հարաբերությունները։

Աստղագուշակները պնդում են, որ հորոսկոպի տարբեր նշանների հետ տարբեր կերպ պետք է հաշտվել։

Խոյ

Խոյերը շատ ուշ են նեղանում։ Մանր բաները հեշտ են ներում, իսկ այ լուրջ բաները… Նրանք մարդկանց մեջ ամենաշատը գնահատում են հուսալիությունը։ Մի բարկացրեք Խոյերին, ցույց տվեք նրանց, որ ձեզ վրա կարելի է հույս դնել, ու որ երբեք չեք դավաճանի նրանց։

Ցուլ

Ցուլերի հետ հաշտվելն իսկական փորձություն է։ Դրա համար շատ երկար ժամանակ կպահանջվի։ Զինվեք համբերությամբ, ամեն բան արեք իդեալական ու ներողություն խնդրեք (եթե, իհարկե, ձեր մեղքը կա վեճի մեջ)։

Երկվորյակ

Վիճելու դեպքում Երկվորյակները կարող են անտանելի դառնալ։ Նրանց հետ շատ դժվար կլինի, բայց փորձեք հասկանալ նրանց տրամադրությունը։ Եթե վատ են տրամադրված, ավելի լավ է հանգիստ թողեք նրանց, իսկ երբ կհանգստանան, սկսեք բանակցելը։

Խեցգետին

Խեցգետինների համար հարաբերություններում ամենակարևոր բանը իրենց զուգընկերների ուշադրությունն է։ Նրանք կախվածություն ձեռք կբերեն ձեզնից, իսկ եթե նեղացնեք նրանց, շատ ծանր կտանեն այդ փաստը։ Պարզապես մի փոքր սպասեք ու արեք ամեն ինչ, որ վերադարձնեք նրանց վստահությունը։ Ճիշտ քայլեր անելու դեպքում դա ձեզ մոտ կստացվի։

Առյուծ

Առյուծներն էգոիստ են, ու եթե ձեր միջև վեճ կա, նա կջնջի ձեզ իր կյանքից։ Այնպես որ, պետք է ամեն ինչ անեք, որ չվիճեք նրա հետ։ Առյուծին պետք է, որ դուք լիովին կիսեք իր հետաքրքրությունները։

Կույս

Կույսերը պերֆեկցիոնիստ են. նրանց կյանքում ամեն բան պետք է իդեալական լինի։ Նրանք ամեն կերպ փորձում են խուսափել վեճերից։ Եթե վեճ է առաջացել, ուրեմն՝ ձեր մեղքով։ Նրանց հետ հաշտվելու համար կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա։ Նրա սիրտը կփափկի, երբ տեսնի, որ դուք փորձում եք շտկել ձեր թերությունները՝ հօգուտ ձեր հարաբերությունների։

Կշեռք

Կշեռքների հետ պարզապես խոսել է պետք։ Նրանք դա շատ են սիրում։ Կշեռքը կարող է նույնիսկ պլան գծել, թե ինչպես պետք է շտկեք ձեր հարաբերությունները վեճից հետո։ Եթե նրանք տեսնենք, որ դուք ուզում եք հաշտվել, իրենք էլ քայլեր կանեն։

Կարիճ

Կարիճները լուն ուղտ են դարձնում, իսկ լուրջ խնդիրները շատ վատ ավարտ կարող են ունենալ։ Սկզբում պետք է սպասեք, մինչև նա հանգստանա, հետո սկսեք գործել. առանց ավելորդ էմոցիաների բացատրեք ձեր տեսակետը։

Աղեղնավոր

Աղեղնավորն ամենախաղաղասեր նշաններից է, շատ անգամներ կարող է ներել։ Վեճի դեպքում նա կհավաքի իրերն ու կհեռանա։ Անհնարին չի լինի նրան ետ բերելը, բայց ջանքեր կպահանջվեն։ Եթե դուք իրականում գնահատում եք հարաբերությունները, ուրեմն՝ ցույց տվեք նրան դա։

Այծեղջյուր

Այծեղջյուրն այս առումով նման է Աղեղնավորին, բայց նրա հետ է՛լ ավելի դժվար է հաշտվելը։ Դուք ստիպված կլինեք լիովին փոխվել։ Այնպես արեք, որ նա հասկանա, որ ձեր կյանքը հետաքրքիր է նաև առանց նրա, դուք ունեք ձեր հետաքրքրություններն ու զբաղմունքները։ Եթե նա դեռ ունի ձեր հանդեպ զգացմունքներ, կվերադառնա։

Ջրհոս

Ջրհոսի հետ հարաբերությունները վերականգնելը դժվար է, բայց հնարավոր։ Ավելի լավ է դա անել առանց շտապելու։ Դուք այնպես պետք է անեք, որ ձեր պոզիտիվը հաղթի բացասական բաները։

Ձկներ

Եթե ձեր հարաբերություններում ամեն ինչ վատ է, մի կողմ քաշվեք։ Հիշեք ձեր հետաքրքրությունների մասին։ Թողեք՝ Ձկները մնան մենակ, բայց մի մոռացեք ժամանակ առ ժամանակ հիշեցնել ձեր մասին։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: