Մոռացեք դիետաների մասին․ նիհարելու լավագույն միջոցը ջուրն է

Մոռացեք դիետաների մասին․ նիհարելու լավագույն միջոցը ջուրն է

Մոռացեք ամեն ինչ դիետաների, աղցանների և մարզման սրահների մասին։ Ջուրը կարող է լինել ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցը։

Մեծ Բրիտանիայում կատարված ուսումնասիրության արդյունքները պարզել են, որ եթե մինչ հիմնական սնունդը խմեք 500 մլ ջուր, ապա կնիհարեք։

Հետազոտությանը մասնակցել են 84 մեծահասակներ՝ 12 շաբաթ ժամկետով։ Յուրաքանչյուրին տրվել է խորհուրդներ՝ ինչպես սնվել, ինչպես բարձրացնել ֆիզիկական ակտիվությունը։

Մասնակիցներին բաժանել են 42 հոգուց բաղկացած 2 խմբի։ Առաջին խմբին պատվիրվել է հիմնական սնունդից առաջ խմել 0,5 լիտր ջուր, մինչդեռ երկրորդ խումբը պետք է պատկերացներ, որ հագեցած է սնունդից առաջ և քիչ ուտեր կամ չուտեր։

Նրանք, ովքեր ջուր էին խմել ուտելուց առաջ՝ կորցնում են ավելի շատ քաշ, քան նրանք, ովքեր չէին ուտում։ Այս պարզ միջոցով մասնակիցները կորցնում էին մինչև 5 կգ քաշ։

Եթե ամեն ուտելուց առաջ կարողանաք խմել 2 մեծ բաժակ ջուր, ապա կնիհարեք և կազատվեք ավելորդ քաշից, պնդում է հետազոտությանը մասնակցած Պարետի Հելենը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...