Ինչպես է աչքերի գույնն ազդում հարաբերությունների վրա

Ինչպես է աչքերի գույնն ազդում հարաբերությունների վրա

Մարդու մասին շատ բան կարելի է հասկանալ ոչ միայն իր արարքներից ու խոսքերից, այլեւ ժեստերից, կանգնած դիրքից, դեմքի արտահայտությունից, հագուստից եւ սանրվածքից։ Բացի վերը նշվածներից, ազդեցություն կարող են ունենալ նաեւ մարմնի կառուցվածքը, քթի ձեւը, բնավորությունը, դեմքի կնճիռները, բայց ամենից շատ մեր մասին «պատմում են» մեր աչքերը։ Այս հոդվածում մենք կներկայացնենք, թե որքանով է աչքերը գույնն ազդում հարաբերությունների վրա։

• Սեւ աչքեր. բավականին ջերմեռանդ ու սիրառատ են հարաբերություններում եւ սիրում են հասնել իրենց ուզածին։ Սիրում են մշտապես ուշադրության կենտրոնում լինել։

• Շագանակագույն աչքեր. բռնկվող ու իմպուլսիվ բնավորություն ունեցող մարդիկ են։ Նրանք սիրառատ են, բայց եթե դիմացինին սիրում են, ապա սիրում են հավերժ, իսկ եթե ատում են, ապա կրկին նրանց կարծիքը երբեք չի փոխվում։

• Բաց շագանակագույն աչքեր. հուսալի են հարաբերություններում, բավականին տպավորվող, երազկոտ եւ ամաչկոտ են։

• Կանաչ աչքեր. շատ ժամանակ են կորցնում կատարյալ զուգընկեր փնտրելու հարցում. սա կապված է շատ պահանջկոտ լինելու հանգամանքով, բայց սիրում են շատ անկեղծ ու բուռն սիրով։

• Մոխրագույն աչքեր. այս մարդիկ ամենից քիչն են դավաճանում իրենց զուգընկերոջը։

• Բաց կապույտ աչքեր. ռոմանտիկ եւ երազկոտ մարդիկ, ովքեր միեւնույն ժամանակ չեն հավատում արցունքներին

• Մուգ կապույտ աչքեր. կրկին ռոմանտիկ, զգայուն ու զգացմունքային մարդիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...