Կոկո Շանելի խորհուրդները, որոնք չեն դադարում ոգեշնչել կանանց

Գեղեցկուհի Կոկո Շանելը ներկայացման կարիք չունի։

Նա այն կանանցից էր, որոնք եկան և շրջեցին աշխարհը։

Նրան ամոթանք էին տալիս և դատապարտում, սակայն նա միայն իր ազատությունն էր գնահատում․ իր սեփական և բոլոր կանանց ազատությունը։

20-րդ դարի ոճի խորհրդանիշ համարվող Կոկո Շանելը ստեղծեց նոր կնոջ կերպար, որը նրբագեղ էր, էլեգանտ, շքեղ՝ պարզության մեջ։

Ազատեք ձեռքերը

«Նորաձևությունը պետք է ձեր ձեռքերից ժայթքի»,- ասել է Կոկոն։ Իսկ դրա համար ձեր ձեռքերը պետք է ազատ լինեն։ Հենց այդ պատճառով Շանելը գործածության մեջ մտցրեց երկար գոտիով պայուսակները։ Դուք այն կարող եք գցել ուսին և ազատել ձեռքերը, չէ որ կնոջ ազատությունը շատ ժամանակ հենց ձեռքերից է սկսվում։

Մի վախեցեք ինչ-որ բան սկսելուց

Երբեք ուշ չէ գործելն ու հաջողության հասնելը։ Եվ Շանելը դա ապացուցեց սեփական օրինակի վրա։ Իր ուժերի իսկական ծաղկմանը նա հասավ 50 տարեկանում, իսկ հետո կրկին գրավեց նորաձևության աշխարհն արդեն 70 տարեկանում։

Ազատ եղիր անձնական կյանքում

«Յուրաքանչյուր աղջիկ երկու բան պետք է իմանա․ ինչ է նա ուզում և ում է ուզում»,- սիրում էր կրկնել Կոկոն։ Իսկ այ հաշվետվություն տալ ինչ-որ մեկին իր անձնական կյանքի մասին կամ սահմանափակել իր քայլերը շրջապատի կարծիքի պատճառով՝ կինը պարտավոր չէ։

Հագնվիր ինքդ քեզ համար

Եվս մեկ հայտնի արտահայտություն Կոկոյից․ «Կինը պետք է հագնվի ինքն իր համար, այլ ոչ թե տղամարդուն դուր գալու համար»։ Նա ուզում էր, որ յուրաքանչյուր կին իրեն հարմարավետ զգա իր հագուստի մեջ, որպեսզի ոճը թելադրված լինի սեփական նախասիրություններով, այլ ոչ թե ինչ-որ մեկի կողմից։

Հարմարավետ հագուստ կրիր

«Շքեղությունը պետք է հարմարավետ լինի, հակառակ դեպքում դա շքեղություն չէ»,- ասում էր Շանելը։ Նա ինքը միայն հարմարավետ իրեր էր կրում և մյուս կանանց էլ նույնն էր խորհուրդ տալիս։

Համարձակ սև հագուստ կրիր

Սևը միայն սգո համար չէ։ Այն կարելի է համարձակ հագնել նաև տոներին և սովորական օրերին։ Կոկո Շանելը ցույց տվեց կանանց, որ սևը կարող է շքեղ լինել։ Յուրաքանչյուր կին պետք է հիշի փոքրիկ սև զգեստի մասին։

Լավ քնեք

Հանճարեղ և անկրկնելի Շանելի ամենագլխավոր խորհուրդներից մեկը․ «Միթե աշխարհիկ կյանքում կա ավելի արժեքավոր բան, որպեսզի անտեսեք փափուկ բարձը»։ Եվ մենք նրա հետ լիովին համաձայն ենք․ լավ տեսք ունենալու համար կինը չպետք է քնի պակաս ունենա։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...