7 բնական պարարտանյութ սենյակային բույսերի համար, որոնք կապահովեն դրանց առատ ծաղկումը և աճը

Ներկայացնում ենք 7 բնական պարարտանյութ սենյակային բույսերի համար:

1. Փայտի մոխիր

Շատ հարմար է բույսերի սնուցման և հիվանդությունների կանխարգելման համար: 1 ճ. գդալի վրա 1 լ. տաք ջուր լցրեք և թրմեք 1 շաբաթ: Կափարիչը պարբերաբար հանեք և խառնեք թուրմը: Բույսերը ջրեք 10 օրը մեկ՝ նախապես ստուգելով՝ արդյոք հողը չոր է:

7 բնական պարարտանյութ սենյակային բույսերի համար, որոնք կապահովեն դրանց առատ ծաղկումը և աճը

2. Սխտորի թուրմ

Ամրացնում է բույսերի իմունիտետը՝ պաշտպանելով տարբեր հիվանդություններից: Նաև ուժեղացնում է խոլորձի աճը և ծաղկումը: 4-5 պճեղ սխտորի վրա 1 լ. եռացած ջուր լցրեք և թողեք թրմվի 20 րոպե, քամեք և թողեք սառի: 1 ճ. գ. լուծույթ ավելացրեք 1 լ. միջոց:

3. Սոխի կեղև

Այն հարուստ է օգտակար նյութերով՝ C, PP, E վիտամիններով, հակաօքսիդանտներով և շատ այլ նյութերով: Դրա եփուկը վերացնում է հիվանդագին միկրոֆլորան և վնասատուները:

Եփուկի համար կեղևը չորացրեք: Հետո լցրեք կաթսայի մեջ, վրան տաք ջուր լցրեք (1 մաս կեղևի վրա 2 մաս հեղուկ): Եռացրեք 10 րոպե: Հետո տարան փակեք և թողեք թրմվի 1,5 ժամ: Քամեք և օգտագործեք:

4. Ակվարիումի ջուր

Խթանում է բույսերի աճը:

5. Սուրճի մրուր

Սուրճի մրուրը կգնահատեն բույսերը, որոնք թթու հող են նախընտրում: Օրինակ՝ հորտենզիան այդ դեպքում շատ գեղեցիկ կծաղկի: Պարարտանյութը հողին խառնեք:

7 բնական պարարտանյութ սենյակային բույսերի համար, որոնք կապահովեն դրանց առատ ծաղկումը և աճը

6. Հանքային ջուր

Նախքան բույսը հանքային ջրով ջրելը՝ պիտակի վրա նայեք կալցիումի և մագնեզիումի աղերի քանակը: Ոչ բոլոր բույսերն են լավ տանում այս միջոցը: Օրինակ՝ հորտենզիան և ազալեան: Այդպիսի ջուրը պետք է թողնել որոշ ժամանակ նստվածք տա:

7. Կարտոֆիլի եփուկ

Մաքրված կարտոֆիլը եփեք էմալապատ կաթսայի մեջ և քամեք, վրան ջուրը քամեք և թողեք սառի: Հետո ջրեք: Միջոցը հաջորդ անգամվա համար մի պահեք, նորից պատրաստեք:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ