Հարաբերությունների 7 տեսակ ըստ Կենդանակերպի նշանի. դուք ինչ կարող էիք չիմանալ ձեր և զուգընկերոջ մասին

Ներկայացնում ենք պարզ աղյուսակ, որը կարող է մեծապես օգնել գլուխ հանել մարդու հետ հարաբերություններից: Գտեք ձեր և ձեզ հետաքրքրող մարդու Կենդանակերպերի նշանների հատումը: Ձեր հարաբերություններն ուղեկցող նշանը կարող է որոշ գաղտնիքներ բացահայտել:

Հարաբերությունների 7 տեսակ ըստ Կենդանակերպի նշանի. դուք ինչ կարող էիք չիմանալ ձեր և զուգընկերոջ մասին

Դեղին (միացում)

Կենդանակերպի այն նշանները, որոնց միացնում է այս նշանը, սովորաբար իրար կես բառից հասկանում են: Նրանց միությունները բավական ամուր են լինում, ամուսնությունները՝ կայուն: Երբեմն հարաբերություններում կարող է ձանձրույթի շրջան լինել:

Երկնագույն (ընդդիմություն)

Այս նշանի նշանները «հակադիրներն իրար ձգում են» տիպի են: Այս հարաբերություններում ձանձրույթը տեղ չունի: Այս նշանի միությունները տարբերվում են ավելի մեծ ամրությամբ, քան մնացածները:

Կապույտ (մշտական)

Այս նշանով միացած Կենդանակերպի նշանները նույն տարերքի են (Կրակ, Հող, Ջուր կամ Օդ): Որպես կանոն, նրանց միավորում են մտածողության և խառնվածքի զարմանալի նմանությունները: Սակայն դա բոլորովին անհոգ կյանք չի խոստանում, որում զուգընկերը ձեզ հասկանում է և ամեն ինչում աջակցում: Այդ նմանությունը կարող է ձեզ իրար դեմ հանել: Թեև լինում են հազվադեպ դեպքեր, երբ նույն տարերքի պատկանելն օգնում է պահպանել հարաբերությունները:

Կարմիր (քառակուսի)

Այս կետում հատվող նշանները սվորոաբար շատ բարդ վիճակում են լինում: Մի կողմից՝ նրանք իրենց զուգընկերոջը չափազանց լավ են ճանաչում, մյուս կողմից՝ այդ ճանաչումը նրանց կայունություն և վաղվա օրվա նկատմամբ վստահություն չի տալիս: Այսպիսի հարաբերություններում զուգընկերները հաճախ հակված են լինում իրար հրահրելու: Այս նշանի ներսում ընկերական և գործընկերային հարաբերություններն ավելի հանգիստ և վստահ են զարգանում:

Մանուշակագույն (կվիկոնս)

Այս նշանաներն առանձնանում են բավական յուրօրինակ մտածողոթյամբ, ինչը հաճախ հանգեցնում է խնդիրների և չհասկացվածության: Այս նշանների միջև է ամենաուժեղ սեքսուալ ձգողությունը:

Կանաչ (սեկստիլ)

Այս նշանները տարբեր, բայց համատեղելի տարերքներ ունեն: Հարաբերությունները սվոորաբար լինում են բնական և ազատ, հարամարվետության զգացում է լինում: Հրաշալի են լինում ընկերական և գործընկերային հարաբերությունները, ռոմանտիկ հարաբերություններն էլ կարող են լավ դասավորվել:

Նարնջագույն (կիսասեկստիլ)

Հաճախ այսպիսի համադրությունը բերում է ոչ միանշանակ հարաբերությունների, խանդի և ավելորդ ագրեսիվ մրցակցության: Սակայն ռոմանտիկ հարաբերություններում որոշ բնութագրեր կարող են ամրապնդել միությունը: Իսկ ընկերական և գործընկերային հարաբերություններ ավելի լավ է՝ չսկսել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ