4 Կենդանակերպի նշաններ, ովքեր փողի հետ վարվել չգիտեն

Խնդիրն այն է, որ փող ունենալով միայն գարեջրի համար՝ նրանք միշտ շամպայն են ուզում:

Ամիսը նոր է սկսվել, բայց փողերն արդեն ավարտվել են… Կենդանակերպի այս 4 նշանների համար սա մշտական ​​խնդիր է, քանի որ նրանցից յուրաքանչյուրը փողը համարում է պատրանքային ևանհասանելի մի բան։

Աղեղնավոր

Կենդանակերպի բոլոր նշանների մեջ որպես փող վատնող առաջին տեղում է Աղեղնավորը: Նրանց բոլորի մտքերը մոտավոր այսպես է հնչում. «Գումարը պարզապես չի կարող սպառվել, քանի որ ես դեռ այնքան շատ չվճարված հաշիվներ ունեմ»:

Նրանց խնդիրն այն է, որ փող ունենալով միայն գարեջրի համար` նրանք միշտ ցանկանում են շամպայն: Գրպանում բանկային քարտի առկայությունը միայն խթանում է Աղեղնավորի իմպուլսիվությունը։

Միակ բանը, որ կարող են անել այս համաստեղության ներկայացուցիչները, որպեսզի ինչ-որ կերպ վերահսկեն իրենց ծախսերը, ամբողջությամբ անցնել կանխիկ դրամի: Այս կերպ նրանք կտեսնեն, որ փողը սպառվում է։

Կշեռք

Կշեռքները սիրում են ոճային տեսք ունենալ, ուստի նրանց ամենամեծ խնդիրը հաստատ շոպոգոլիզմն է: Բանկային քարտը ձեռքին Կշեռքը շատ վտանգավոր համադրություն է: Այնուամենայնիվ, նրանց դրամական խնդիրների պատճառը ոչ միայն անմտածված գնումներն են, այլև ամսվա վերջին հաշիվների վճարումը մերժելը, որի պատճառով Կշեռքների պարտքերը անընդհատ աճում են:

Կշեռքի համար բոլորովին դժվար չէ իր համար որոշել, որ ինքը պարզապես «ստիպված է» ինչ-որ բան գնել, ուստի այս որոշումը նրանք օգտագործում են որպես պատրվակ հաշիվների վճարումը հետաձգելու համար «հաջորդ ամիս»: Բայց այս «հաջորդ ամիսը» պարբերաբար առաջ է մղվում:

Ցուլ

Ցուլի ամենամեծ ֆինանսական խնդիրը նրանց ամենաթողությունն է: Նրանք սիրում են փայփայել իրենց, և դրանում նրանք սահման չունեն: Մինչդեռ հաշիվները շարունակում են կուտակվել…

Բայց կա նաև մետաղադրամի հակառակ կողմը: Ցուլերը չափազանց աշխատասեր մարդիկ են, ուստի շատ են քրտնաջան աշխատում` իրենց ծախսերը հոգալու համար: Խնդիրն այն է, որ լավագույնն ունենալու նրանց մոլուցքը նրանց ստրուկ է դարձնում անվերջ աշխատանքի:

Երբեմն Ցուլերը կարող են կախվածություն ձեռք բերել այն ամենից, ինչ նրանք արդեն ունեն:

Ձուկ

Ձկների խնդիրը ֆինանսական հարցերում այն ​​է, որ նրանք միշտ իրենց զոհաբերում են հանուն շրջապատի: Եթե ​​ինչ-որ մեկը դիմում է նրանց օգնությանը, լինի դա փողի կամ երաշխիքի կարիք, Ձկները պարզապես չեն կարողանում մերժել:

Նրանց բարեսիրտությունը հաճախ չարաշահվում է, հետեւաբար՝ ուրիշներին օգնելու ցանկության մեջ, այս նշանի ներկայացուցիչները, որպես կանոն, հայտնվում են պարտքերի տակ: Սա սիրող և առատաձեռն Ձկների հիմնական հատկությունն է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: