Դա նյարդայնացնում է տղամարդկանց

Կանայք ստեղծված են, որպեսզի գրավեն տղամարդկանց իրենց գեղեցկությամբ։ Նրանց վրա մեծ պատասխանատվություն է ընկած։ Նրանք են մարդկային ցեղի շարունակողը։ Իրենց «կախարդանքների» շնորհիվ՝ կանայք գրավում են տղամարդկանց, դարձնելով նրանց «գերի»։ Եվ գրավված ու «գերևարված» կնոջով՝ տղամարդիկ պատրաստ են ամեն ինչի։

Գունավոր պատկեր է։ Ցավոք, դրանք ոչ միշտ են ճշմարիտ իրական կյանքում։ Ոչ բոլոր կանայք են ունակ կախարդել տղամարդկանց իրենց գեղեցկությամբ և շարմով։ Թույլ սեռի որոշ ներկայացուցիչներ նախանձով են նայում իրենց ավելի հաջողակ ընկերուհիներին։ Իհարկե նկատի ունենք հաջողությունը սիրո ասպարեզում։

Պատահում է այնպես, որ կինը գեղեցիկ է, խելացի, համեղ կերակուրներ է պատրաստում և ընդհանրապես՝ թվում է թե իդեալական է։ Սակայն տղամարդիկ նրա կողմը չեն գնում։ Ուղղակի հեռանում են նրա ճանապարհից։ Ոչ մեկը չի մնում նրա ճակատագրում։

Եվ ի՞նչն է այդպես վանում տղամարդկանց։ Պետք չէ շատ երկար պատճառներ որոնել։ Դրանք մակերեսին են։ Բանը ամենևին էլ անբախտությունը, լայն կոնքերը կամ ցելյուլիտը չէ։ Բանը այն փոքրիկ դետալների մեջ է, որոնք տղամարդկանց վրա բացասաբար են ազդում։ Ահա ցուցակ բաղկացած 15 փաստից, որոնք խանգարում են որոշ կանանց դասավորել անձնական երջանկությունը։

1. Հայացքը անընդհատ շեղելու սովորություն

Տղամարդկանց դուր է գալիս նայել կանացի խորունկ աչքերի մեջ։ Պետք չէ ուժեղ սեռին զրկել այդ հաճույքից։ Նայել պետք է քնքշորոշեն, կանչող, կարծես կախարդելով։

2. Վառ կարմիր շրթներկ

Տարօրինակ է, սակայն տղամարդկանց բոլորովին դուր չի գալիս շրթներկի այդ գույնը։ Նրանք գերադասում են հազիվ նկատվող շուրթերի փայլ։ Այդպես շուրթերը թվում են ավելի կանչող և սեքսուալ։

3. Չափից շատ ներկված աչքեր

Ուժեղ սեռը հիացած չէ նաև աչքերի ներկի ինտենսիվ գույներով։ Հատկապես դա վերաբերում է կապույտ, կանաչ և վարդագույն երանգներին։ Նույնիսկ երիտասարդ աղջիկը այդպես վեր է ածվում ծերացած հաշվապահուհու։

4. Աչքերը վերև նետելու սովորություն

Նախ դա այդքան էլ էսթետիկ չի դիտվում։ Երկրորդ՝ դա նշան է, որ աղջկան ամեն ինչ հոգնեցրել է, նա ուղղակի հոգնել է։ Կամ էլ նա իրեն երես առած աղջկա նման է պահում։

5. Կտրուկ ձայն

Չափազանց բարձր տոնը խլացնում է ականջները։ Տղամարդիկ չեն սիրում ծվծվան ձայնով կանանց։ Նրանք կգերադասեն որքան հնարավոր է շուտ ավարտել զրույցը այդ աղջկա հետ։

6. Կեղտոտ կոշիկներ

Նույնպես գործոն է, որի վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում։ Ըստ կոշիկների՝ կարելի է դատել մարդու մասին։ Եթե կինը իրեն թույլ է տալիս կրել կեղտի մեջ կորած կոշիկներ՝ նշանակում է նրա տունը նույնպես թափթփված և փնթի է։

7. Դեղին ատամներ, հոտ բերանից

Ոչ մի նորմալ տղամարդ չի ցանկանա համբուրել այդպիսի կնոջ։ Պետք է անհապաղ զբաղվել ատամների սպիտակեցմամբ և գտնել բերանի տհաճ հոտի պատճառը։

8. Ոչ սազական հագուստ

Նիհար աղջիկները սիրում են կրել բալախոններ, իսկ գիրուկները՝ մի կերպ իրենց վրա ձգել սկինիներ և տոպիկներ։ Այդպիսի կանայք կոմիկական տեսք ունեն։ Նրանք ծիծաղ են առաջացնում, այլ ոչ թե ծանոթանալու ցանկություն։

9. Կեղտոտ մազեր

Թվում է ոչ ոք չի նկատի իրար խառնված հյուսերը։ Բայց իրականում կեղտոտ մազերը աչք են ծակում։ Նույնիսկ եթե դրանք հյուսված են։ Տղամարդիկ հստակ նկատում են՝ խնամված է կինեը, թե ոչ։

10. Քրտինքի հոտ

Սա ընդհանրապես կարմիր լույս է։ Այլ բան է, երբ մենք քրտնում ենք վազելուց կամ մարզասրահում, մեկ այլ բան է, երբ քրտինքը դառնում է մշտական ուղեկից։ Իրերը պետք է լվանալ ժամանակին, իսկ պայուսակում միշտ դեզադոր կրել։

11. Ֆեմինիստուհի ձևանալու սովորություն

Այդպիսի կնոջ ինչի՞ն է պետք տղամարդը։ Քեզ տղամարդուց վեր դասելու ձգտումը տանում է դեպի միայնություն։ Ուժեղ սեռը չի սիրում, երբ իրեն ծաղրում են։

12. Անառիթ ծիծաղ

Դա շատ է նյարդայնացնում։ Անընդհատ հռհռացող կնոջը միշտ ընկալում են որպես հիմարիկի, ով ցանկանում է իր վրա ուշադրություն հրավիրել։ Տղամարդիկ սիրում են, երբ իրենց հումորների վրա ծիծաղում են։ Սակայն դա պետք է անել չափի մեջ։

13. Արագ քայլվածք

Հաճախ կանայք ոչ թե քայլում են, այլ բառացիորեն վազում։ Այդքան բարձր արագության տակ ծանոթություն հաստատել՝ գրեթե անհնար է։ Որպեսզի տղամարդը հնարավորություն ունենա ծանոթանալու՝ պետք է մի փոքր դանդաղեցնել քայլերը։

14. Տղամարդկանց անընդհատ ռեստորաններ և ճանապարհորդության քարշ տալու և նվերներ ակնկալելու սովորություն

Այդ ամենը պետք է տղամարդուց գա։ Կանայք, ովքեր նվերներ են մուրում՝ խղճալի են դիտվում։

15. Ամեն գնով ամուսնանալու ձգտում

Երբ կնոջ աչքերում ուղիղ տեքստով կարդացվում է տղամարդուն «բռնելու» և ամուսնության տանելու ձգտումը։ Ինչ-որ տեղ ենթագիտակցական մակարդակում՝ տղամարդիկ բացահայտում են այդպիսի կանանց և խուսափում նրանցից։

Հանուն նրա, որպեսզի ծանոթանաք Ձեր երազների տղամարդու հետ, կարելի է մի կողմ թողնել որոշ սկզբունքներ և ազատվել մի քանի վատ սովորություններից։ Սեփական պրոբլեմների հստակ գիտակցումը՝ կօգնի շուտ ազատվել դրանցից։ Եվ այդժամ աղձնական կյանքի դրական փոփոխությունները երկար սպասեցնել չեն տա։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ