Ամերիկացի ձկնորսը 77 կիլոգրամանոց հսկայական ձուկ է որսացել

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում ձկնորսը հսկայական ալիգատորային գայլաձուկ է բռնել։

Ձկնորս Զաքարի Սաթերֆիլդը Թեքսոմ լճում 2 մետր երկարությամբ և 77 կգ քաշով հսկայական ձուկ է որսացել։ Նա ձուկը որսացել է նետի, հարպունի և պարանի օգնությամբ։

Նա ձուկը ցամաք է հանել այլ ձկնորսների օգնությամբ։ Նրանց խնդրանքով Սաթերֆելդը սպասել է կենսաբաններին, որպեսզի նրանք ուսումնասիրեն ձկանը։

Ալիգատորային գայլաձուկը համարվում է ամենամեծ ձկներից մեկը։

Նրանք կենդանական աշխարհում են հայտնվել 56-33.9 միլիոն տարի առաջ։

Այդ ժամանակաշրջանում են հայտնվել նաև ժամանակակից կաթնասուններից մեծ մասի նախնիները։