Ինչ եք տեսնում առաջին հերթին. պատասխանը կարող է պատմել թաքնված կարողությունների մասին

Կիսագնդերը մարդկանց մոտ տարբեր չափով են զարգացած։ Ձախ կիսագունդը հիշում է տեղեկատվությունը, փաստերը, տվյալներն ու անունները։ Աջ կիսագունդը պատասխանատու է ստեղծագործական կարողությունների համար։ Դրա հետ կապված են երազանքները, զգացմունքները, մտքերը, պատկերացումներն ու երաժշտական տաղանդները։

Նայեք այս լուսանկարին. ի՞նչ եք տեսնում առաջին հերթին։

Ինչ եք տեսնում առաջին հերթին. պատասխանը կարող է պատմել թաքնված կարողությունների մասին

Եթե առաջինը կնոջ դեմք եք տեսնում, նշանակում է՝ աջ կիսագունդն ավելի զարգացած է։ Ամենայն հավանականությամբ, ստեղծագործ և զգացմունքային անձ եք։ Բավական արագ եք որոշումներ կայացնում։ Նորությունները չեն վախեցնում ձեզ. հակառակը՝ ազարտի են մղում։ Մշտապես որևէ անսովոր և նորարար բաներ եք փնտրում։ Ամեն ինչի վերաբերյալ ունեք սեփական կարծիքը։ Ձախլիկ մարդկանց մեծ մասի մոտ ուղեղի աջ կիսագունդն ավելի լավ է զարգացած։

Եթե ջութակ եք տեսնում, նշանակում է՝ ավելի լավ զարգացած է ուղեղի ձախ կիսագունդը։ Ամենայն հավանականությամբ, աջլիկ եք։ Ռացիոնալ մարդիկ եք, ով մանրամասն վերլուծում է դեմ և կողմ փաստարկները։ Աշխատանքի նկատմամբ միշտ համակարգային մոտեցում եք ցուցաբերում։ Հեշտությամբ եք նոր լեզուներ սովորում և կարողանում եք ելույթ ունենալ հասարակության շրջանում։ Տեխնիկական գիտությունները նախընտրում եք հումանիտարից։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ