Մի սիրահարվեք Խոյի

Խոյերն իրոք սարսափելի են զայրույթի պահին և չեն մտածում ձեր հոգեկան վիճակի մասին:

Նախ՝ մտածում են իրենց, հետո միայն՝ ձեր մասին: Դա եսասիրություն չէ: Պարզապես Խոյերն իսկապես սիրում են իրենց և չեն հասկանում՝ ինչու են իրենց ինքնասիրահարված անվանում: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտեն իրենց արժեքը, երբեք թույլ չեն տա ազդել իրենց ինքնագնահատականի վրա:

Երբեք մի սիրահարվեք Խոյի. նա շատ արագ ձանձրանում է ամեն ինչից: Նրանք ցանկանում են լինել այստեղ և այս պահին, չեն սիրում, երբ կյանքն անցնում է իրենց կողքով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների համար միևնույն է՝ որքան ծանր է ձեզ համար լսել որևէ բան. միևնույն է, նրանք չեն պատրաստվում ստել:

Երբեք մի սիրահարվեք Խոյի. նա կփորձի ձեզ դուրս հանել հարմարավետության սահմանից, քանի որ նրան հարկավոր է նոր բան փորձել, շարժման մեջ լինել:

Խոյերը ցանկանում են հետազոտել աշխարհը, տեսնել ամենը, ինչ հնարավոր է: Նա երբեք բավարարված չի լինում և ավելին է ցանկանում: Ավելի շատ համբույրներ, հոգատարություն, ուշադրություն և կապվածություն… իսկապես դժվար է բավարարել Խոյին: Նա անվերջ երջանկություն է որոնում:

Երբեք մի սիրահարվեք Խոյի. նա սիրում է անսպասելի, ինքնաբերական քայլեր անել: Նա չափազանց խանդոտ է: Կարող է խանդել ձեզ, խանդել նույնիսկ իրերի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում պարտվել, տանել չեն կարողանում երկրորդ տեղում լինելը, նրանց դուր չի գալիս, երբ հենց դուք եք առաջ անցնում իրենցից:

Խոյերը չեն վախենում արտահայտել իրենց կապվածությունը, զգացմունքները: Նրանք բոլոր աչքի առաջ կբռնեն ձեր ձեռքը, կհամբուրեն ձեզ:

Երբեք մի սիրահարվեք Խոյի. նա ջերմությամբ է սիրում ձեզ, այնպես, ինչպես ոչ ոք չի սիրել:  Խոյից բաժանվելու դեպքում այլևս երբեք չեք հանդիպի մեկին, ով նման է նրան: Խոյին կհիշեք միշտ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ