Արման Հովհաննիսյանը երկարատև դադարից հետո կնոջ և աղջիկների հետ լուսանկար է հրապարակել

2628

Երգիչ Արման Հովհաննիսյանն այս օրերին ընտանիքի հետ գտնվում է ԱՄՆ–ում, որտեղ մասնակցել է մտերիմներից մեկի երեխայի մկրտությանն ու ստանձնել կնքահոր պարտականությունները։

«Կնքահայր լինելը նախ և առաջ մեծ պատասխանատվություն է Տիրոջ և նորընծա քրիստոնյա փոքրիկ Էվայի առջև։ Մեծ սիրով ու ամենայն հարգանքով եմ վերցրել ինձ վրա այդ սուրբ պարտականությունը։ Աստված օրհնի սանիկիս։ Միշտ կողքիդ եմ»,– գրել է Արմանը։

Ի դեպ, Արմանի հրապարակած լուսանկարում ոչ միայն սանիկն է, այլև կինը` Աննան և դուստրերը` Գայանեն ու էլենը։ Երգիչը հազվադեպ է ցույց տալիս ընտանիքի անդամներին։ Նրա երեխաներին լսարնը տեսել էր, երբ դեռ բավականին փոքր էին։