Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում

Ֆրիդրիխ Նիցշեի 20 մտքերը, որոնք պետք է հիշել ամբողջ կյանքում

Գերմանացի փիլիսոփա ու մտածող Ֆրիդրիխ Նիցշեն միանգամից դարձավ հայտնի իր գերմարդու գաղափարի շնորհիվ։

Այսօր էլ անգամ հանճարի մտքերը կարող են նվաճել յուրաքանչյուր ընթերցողի սիրտն ու մտքերը։

Առաջարկում ենք ծանոթանալ նրա 20 մտքերին, որոնք յուրաքանչյուրս պետք է փորձի հիշել ամբողջ կյանքում։

1. Այն, ինչ ինձ չի սպանում, ինձ ավելի ուժեղ է դարձնում։

2. Պետք է զգուշանալ այն մարդուց, ով պայքարում է հրեշների դեմ. ժամանակի ընթացքում նա էլ է հրեշ դառնում։

3. Եթե դուք որոշել եք գործել, ապա փակեք բոլոր դռները կասկածանքների առաջ։

4. Եթե դու բարձրանալու համար այլևս աստիճան չունես, ապա պետք է բարձրանաս սեփական գլխիդ վրա։ Էլ ուրիշ ո՞նց էիր պատկերացնում քո առաջընթացը։

5. Մահը չափազանց մոտ է կյանքից չվախենալու համար։

6. Քո մասին շատ խոսելն էլ է օգնում, որ ինքդ քո մասին շատ բան թաքցնես։

7. Այն, ինչ արվում է սիրո համար, դուրս է չարի ու բարու պայքարից։

8. Կա երկու մեթոդ մարդուն տանջնանքերից ազատելու համար՝ արագ մահն ու շարունակական սերը։

9. Փոխադարձ սերը չէ, որ օգնում է մարդուն, այլ սիրո մեծությունը։

10. Տղամարդուն երկու բան է պետք՝ վտանգ ու խաղ, դրա համար նա ընտրում է ամենավտանգավոր խաղալիքին՝ կնոջը։

11. Տղամարդու երջանկությունը կոչվում է՝ ես ուզում եմ։ Կնոջ երջանկությունը կոչվում է՝ նա ուզում է։

12. Սիրել մարդուն նշանակում է նրան ուղղակի հանգիստ թողնել։

13. Անգամ Աստված ունի իր դժոխքը. դա սերն է մարդկանց հանդեպ։

14. Մարդու հետ տեղի է ունենում այն, ինչ ծառի հետ։ Որքան նա ավելի շատ է ձգտում վերև, այնքան նրա արմատներն ավելի խորն են գնում՝ դեպի հող, դեպի մթություն, դեպի չարը։

15. Իսկական մտերիմ մարդը նա է, ով գիտի քո անցյալը, հավատում է քո ապագային ու ներկայում ընդունում է քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս։

16. Սիրո մեջ միշտ էլ մի քիչ խենթություն կա, բայց անգամ խենթության մեջ է հնարավոր մի քիչ ռացիոնալություն գտնել։

17. Եթե դուք սիրեիք կյանքը, ապա ավելի քիչ կտրվեիք պահի ազդեցությանը։

18. Կարելի է փակել աչքերն այն ամենի վրա, ինչ տեսնում ես, բայց հնարավոր չէ սիրտը փակել նրա վրա, ինչ զգում ես։

19. Երբ գտնես «քո մարդուն», կհասկանաս, թե ինչու ուրիշների հետ չէր ստացվում։

20. Մարդուն երջանիկ կամ դժբախտ դարձնում են իր մտքերը։ Եթե մարդը կարողանա կառավարել իր մտքերը, նա կկարողանա կառավարել իր երջանկությունը։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...