Ահա, թե ինչու չարժե շնորհավորել նախկին ընկերոջ Նոր Տարին

Երբեմն մենք մտքով հետ ենք վերադառնում, որպեսզի ևս մեկ անգամ վերապրենք կյանքի լավագույն պահերը:

Վերադառնում ենք այն ժամանակները, երբ նախկին ընկերոջ հետ հարաբերություննեում ամեն ինչ կարգին էր:

Դու մտածում ես այն ժամանակների մասին, երբ դուք միասին տաքուկ բազմոցին նստած դիտում էիք Ամանորյա գեղեցիկ ֆիլմերը: Դու կարոտում ես նրան, կարոտում ես բոլոր ուրախ պահերը, մոռանալով, որ ամեն ինչ այնքան էլ իդեալական չի եղել:

Եվ դու ուզում ես ընդամենը գրել նրան, մաղթել ուրախ տոներ, չէ որ դա շատ լավ առիթ է խոսակցության բռնվել, և ով գիտե, միգուցե ամեն ինչ սկսել ներից:

Բայց մի արա դա: Մի գրիր «Շնորհավոր Նոր Տարի»: Մի գրիր, որովհետև նա արժանի չէ, նա արժանի չէ ոչ քո ուշադրությանը, ոչ քո ծախսած ժամանակին:

Քո երևակայության մեջ իդեալական նամակագրության պատկեր է ձևավորվել: Դու նրան սրտանց կշնորհավորես, նա ևս այդպես կպատասխանի: Հանկարծ նա կասի, որ կարոտել է, որ նոր է հասկացել, որ հիմար է եղել, որ շատ մեծ սխալ է գործել՝ հեռանալով:

Բայց հենց նման սցենարի հավանականությունը շատ քիչ է: Լավագույն դեպքում որպես պատասխան դու կլսես «Շնորհակալություն», կամ էլ ընդհանրապես պատասխան չես ստանա: Ամեն դեպքում ցավալի կլինի:

Մի վարվիր այդպես ինքդ քեզ հետ: Թույլ մի տուր, որ նա քեզ նորից ստորացնի: Պահիր «Ոչ մի կոնտակտ» կանոնը և երբեք մի խախտիր այն:

Հիշիր, որ նա շանս ուներ, նա շանս ուներ տղամարդ լինելու, իսկ նա չօգտվեց դրանից:

Հիշիր այն ամենի մասին, ինչը որ նա սխալ է արել: Ինչպես է քեզ հիասթափեցրել մինչև ձեր բաժանումը, չէ որ ձեր հարաբերությունները միակողմանի էին: Եվ դու ամեն ինչ անում էիր, որ ձեզ հարաբերություններում ամեն ինչ լավ լինի, պլաններ էիր կազմում, ամեն ինչ անում էիր, որ նա երջանիկ լինի, որ քեզ ավելի շատ սիրի:

Այնպես որ , եթե դու ուզում ես գրել նրան, ապա հիշիր, որ իրականում դու կարոտում ես ոչ թե նրան, այն այլ մարդուն, որը քո երևակայության մեջ էր: Եվ նա բոլորովին էլ կապ չունի քո երևակայած անձնավորության հետ: Եվ երբեք էլ չի դառնա այնպիսին, ինչպիսին որ դու պատկերացնում ես:

Դու կարող ես շատ ավելի լավին հանդիպել, միշտ հիշիր այդ մասին: Նայիր ինքդ քեզ և կտեսնես, որ դու ավելի լավին ես արժանի:

Դու արժանի ես սիրո, դու արժանի ես քո կողքին ունենալ այնպիսի տղամարդ, որը քեզ շատ ավելի լավ է վերաբերվում:

Այպես որ Ամանորի նախորյակին հաստատ որոշում կայացրու, որ չես շնորհավորելու նրան: Հարգիր և գնահատիր ինքդ քեզ: Դու արժանի ես իսկական սիրո:

Ավելի ուժեղ եղիր քո հիշողություններից ու կարոտից և մի գրիր նրան: Հստակ նայիր րիերին և կհասկանաս, որ նա այն մարդը չէ, ում հետ դու պիտի անցկացնես քո ողջ կյանքը: Մի գրիր հաղորդագրություն, մի զանգիր, մի թերթիր նրա էջը: Հանիր նրան քո կյանքից և շուտով կկարոդանաս հանել նաև քո մտքից: Մի գրիր նրան: Նոր Տարին սկսիր նոր էջից:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...