Դաստիարակել չի նշանակում բացատրել, թե ինչպես է պետք ապրել. հրեա հոգեբանի հետաքրքիր խորհուրդները

1. Լինելով դժբախտ մարդիկ` դուք ոչ մի կերպ չեք կարող այնպես կառուցել հարաբերությունները երեխայի հետ, որ նա երջանիկ լինի: Իսկ եթե ծնողները երջանիկ են, ապա հատուկ ոչինչ անել պետք չէ:

2. Հետևելը, որ երեխան լինի հագնված և կուշտ, հոգատարություն է, այլ ոչ թե դաստիարակություն: Ցավոք սրտի, շատ ծնողներ վստահ են, որ հոգատարությունը բավարար է:

3. Ինչպես դուք շփվում եք երեխայի հետ նրա մանկության ժամանակ, այնպես էլ նա կվերաբերվի ձեզ ձեր ծերության ժամանակ:

4. Պատժել երեխային կարելի է, երբեմն՝ նույնիսկ անհրաժեշտ, բայց պետք է հստակ բաժանել երեխային և նրա արարքը: Օրինակ՝ Դուք նախօրոք պայմանավորվում եք, որ մինչև ձեր աշխատանքից գալը նա կանի դասերը, կսնվի և կհավաքի իր ետևից: Եվ ահա դուք գալիս եք տուն և տեսնում եք, որ երեխան ձեր ասածները չի կատարել և խաղում է պլանշետով: Այդ պահին կարևորը հանգիստ մնալն է: Առանց որևէ ագրեսիայի մոտեցեք երեխային, ժպտացեք, գրկեք և ասացեք. «Ես քեզ շատ եմ սիրում, բայց դու մեկ շաբաթ չես ստանա պլանշետը»: Իսկ գոռալ, վիրավորել և նեղանալ պետք չէ:

5. Գրպանի մանր գումար երեխան պետք է ունենա արդեն 6 տարեկանից: Ոչ մեծ, բայց կանոնավոր տրվող գումար, որ ինքն անձամբ պետք է տնօրինի: Եվ շատ կարևոր է, որ փողը չդառնա մանիպուլյացիայի գործիք:

6. Պետք չէ երեխաների տեղը ապրել նրանց կյանքը, որոշել, թե ինչ նրանք անեն և ինչ չանեն, լուծել նրանց պրոբլեմներն իերնց փոխարեն, ճնշել նրանց ամբիցիաներով, սպասումներով, ցուցումներով:

7. Ամբողջ աշխարհում համալսարանում սովորելու են գնում միայն ամենախելացիները և ամենահարուստները: Մյուսներն աշխատում են, փորձում են գտնել իրենց և գումար աշխատել բարձրագույն կրթություն ստանալու համար: Իսկ մեզ մոտ ի՞նչ է կատարվում:

8. Ես դեմ եմ մշտական խիստ հսկողությանը: Երեխան պետք է վստահ լինի, որ ընտանիքում իրեն սիրում են, հարգում են և վստահում են:

9. Դաստիարակել չի նշանակում բացատրել, թե ինչպես է պետք ապրել: Դա չի աշխատում: Երեխաները հասունանում են ըստ անալոգիայի: Ինչ է կարելի, իսկ ինչը չի կարելի, ինչպես է պետք, և ինչպես պետք չէ ինչ-որ բան անել` երեխաները հասկանում են ոչ թե ծնողների խոսքերից, այլ բացառապես նրանց գործողություններից:

10. Երեխաների հետ պետք է խոսել կյանքից ընդհանրապես, այլ ոչ այն մասին, թե ինչպես է պետք ապրել:

11. Երեխայի հետ խոսակցության ժամանակ մի քննադատեք նրան, մի կպեք նրա անձին, դուրս մի եկեք նրա արարքի անալիզի շրջանակներից: Խոսեք ոչ թե նրա, այլ ձեր մասին: Ոչ թե «դու վատն ես», այլ «ես կարծում եմ՝ դու վատ ես վարվել»:

12. Երեխան պետք է զգա, որ ծնողները բարի, բայց ուժեղ մարդիկ են, որոնք կարող են իրեն պաշտպանել, կարող են իրեն ինչ-որ բանում մերժել, բայց միշտ գործում են իր շահերից ելնելով և, գլխավորը, որ շատ են իրեն սիրում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ