Իսկ դու գիտեի՞ր բանանի կեղևի այս 13 օգտակար հատկությունների մասին

Իսկ դու գիտեի՞ր բանանի կեղևի այս 13 օգտակար հատկությունների մասին

Պարզվում է՝ այս առողջարար միրգը ոչ միայն կարելի է ուտել, այլև պետք է պահպանել դրա կեղևն ու օգտագործել։ Դե ինչ, կարդանք, հիշենք, օգտագործենք, ու չմոռանաք կիսվել ընկերների հետ։

1  Կոշիկների քսուկ: 

Կաշվե կոշիկներին թարմ տեսք հաղորդելու համար բանանի կեղևը քսեք դրանց, այնուհետև մաքրեք մաքուր գործվածքով։

2  Արծաթեղենը մաքրելու միջոց: 

Բանանի կեղևը մի փոքր ջրի հետ խառնեք բլենդերով՝ համասեռ զանգված ստանալու համար։ Այնուհետև ստացված մածուկով մաքրեք ու փայլեցրեք արծաթը։

3  Այգում թիթեռներ հավաքելու համար: 

Եթե բանանի կեղևը և բանանի փոքրիկ կտոր տեղադրես այգում, ապա ժամանակի ընթացքում այն կգրավի շրջակայքի թիթեռների ուշադրությունը, որոնք կհավաքվեն այստեղ։

4  Մաշկի խնամքի միջոց: 

Բանանի կեղևն օգտակար է չոր մաշկ ու պեպեններ ունեցողների համար։ Անհրաժեշտ է օրը մեկ անգամ բանանի կեղևի ներսի հատվածով մերսել մաշկն, ու արդյունքը սպասեցնել չի տա։

5  Պարարտանյութ բույսերի համար: 

Ավելի լավ է բանանի կեղևը ոչ թե նետել աղբամանը, այլ հողափոսի մեջ։ Այն առավել շատ խորհուրդ է տրվում օգտագործել լոլիկների ու վարդերի հողը պարարտացնելու համար։

6  Բանանի քացախ: 

Բանանի կեղևից հրաշալի քացախ է ստացվում, որը չնայած դառնաթթվահամ է, սակայն հաճելի քացրավուն համ է թողնում օգտագործելուց հետո։ Այն հրաշալի կերպով կարելի է օգտագործել աղցանների պատրաստման ու ջրին կամ թեյին համ հաղորդելու համար։

7  Մարինադ մսի համար: 

Հաջորդ անգամ փորձեք միսը բանանի կեղևի հետ պատրաստել. այն փափուկ ու հյութալի կստացվի։

8  Ատամները սպիտակեցնելու համար: 

Ատամները սպիտակեցնելու համար անհրաժեշտ է բանանի կեղևի ներսի հատվածը պարզապես քսել ատամներին։

 9  Միջոց քորի դեմ: 

Եթե մոծակների կծած տեղերը սարսափելի քոր են գալիս, անհրաժեշտ է պարզապես դրանց վրա քսել բանանի ներսի հատվածը։

10  Մաշկի մեջ խրված փշի դեմ միջոց: 

Բանանի կեղևի կտորն անհրաժեշտ է դնել այնտեղ, որտեղ մտել է փուշը։ Էնզիմները կօգնեն, որպեսզի այն դուրս գա մաշկի մակերեսին ավելի մոտ, արդյունքում հնարավոր կլինի փուշն ավելի հեշտությամբ հանել։

 11  Հաղորդագրություն թողնելու կրեատիվ տարբերակ: 

Բանանի կեղևի վրա մի ամբողջ հաղորդագրություն կարելի է թողնել, առնվազն սիրո խոստովանություն անել։ Ամենահետաքրքիրը, սակայն, այն է, որ այն կարելի է կարդալ միայն մի քանի ժամ հետո։

 12  Բույսերը մաքրելու միջոց: 

Բանանի կեղևն ամբողջությամբ անվտանգ է և չի պարունակում քիմիական ոչ մի այնպիսի նյութ, որը կարող է բացասաբար ազդել բույսերի կամ մարդկանց վրա։ Այսպես, դրանով կարող եք մաքրել նաև բույսերի տերևները։

13  Միջոց ակնեների դեմ: 

Մաշկի վրա հայտնված ակնեներից ազատվելու համար անհրաժեշտ է դրանց վրա քսել բանանի կեղևն ու որոշ ժամանակ չլվացվել։ 

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...