Կանաչ սուրճ. ինչ գիտենք սուրճի դիետիկ հատկությունների մասին

Սուրճի չբոված կանաչ հատիկներից պատրաստված ըմպելիքն ավելի շուտ թեյ է հիշեցնում, քան թունդ առույգացնող սեւ սուրճ: Սակայն հատկապես չբոված հատիկներն են առավել օգտակար: Կանաչ սուրճը բավարար քանակությամբ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք հաջողությամբ պայքարում են ազատ ռադիկալների եւ օրգանիզմում օքսիդացման պրոցեսների դեմ: Կանաչ սուրճը մեր օրգանիզմից հաջողությամբ դուրս է բերում տոքսինները, երիտասարդացնում եւ պահպանում է առողջությունն ու գեղեցկությունը, նպաստում է քաշի նվազմանը: Կանաչ սուրճի օգտակար հատկությունները զգալիորեն գերակայում են նրա անբավարար ընդգծված համի հանդեպ:

Կանաչ սուճը նիհարելուն շատ ավելի արագ կնպաստի, եթե լրացվի ֆիզիկական ծանրաբեռնվածությամբ: Ինչո՞ւ: Որովհետեւ կանաչ սուրճը քլորագենաթթու է պարունակում, որն, իր հերթին, օժտված է ճարպը հենց այն ժամանակ այրելու հատկությամբ, երբ մարդն զբաղված է ֆիզիկական որեւէ վարժության կատարմամբ: Այս թթուն բացակայում է բոված սուրճերում, քանի որ ճարպի այրման համար պատասխանատու թթուն բարձր ջերմաստիճաներում քայքայվում է:

Կանաչ սուրճը վաճառքում վերջերս է հայտնվել եւ արդեն մեծ տարածում է գտել: Այս ըմպելիքն ակտիվաացնում է օրգանիզմի նյութափոխանակության պրոցեսները, որի շնորհիվ քաշից ազատվում են առանց որեւէ դեղամիջոցի, ուժասպառ անող ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ցածրկալորիական սննդակարգերի: Չնայած ամեն դեպքում ստիպված եք սահմանափակել քաղցրեղենը եւ նվազեցնել կալորիաների օրական քանակը, բայց ստիպված չեք լինի քաղցել: Ամեն դեպքում, հարկադրված կլինեք նաեւ մարզանք կատարել, չնայած ոչ ուժասպառության աստիճանի:

Ի տարբերություն բովածի՝ կանաչ սուրճը լավ փակված ամանով մութ տեղում պահելիս իր հատկությունները չի կորցնում: Այն անհրաժեշտ քանակով պետք է պատարստել օգտագործելուց անմիջապես առաջ: Կանաչ սուրճը բովելով եւ աղալով պատրաստում են այնպես, ինչպես մեզ համար սովորական սուրճը:

Սովորական ավանդական սուրճը եւս նպաստում է նիհարելուն, եթե այն առանց շաքարի, կաթի եւ սերուցքի խմեք: Սակայն դա շատ դանդաղ է կատարվում: Եթե կանաչ սուրճ խմեք, քաշն ավելի սրընթաց է նվազում, իսկ չբոված սուրճում պարունակվող բուսական կոմպոնենտների շնորհիվ մաշկի առաձգականությունը մեծանում է: Մեկ ամսում կարելի է կորցնել մինչեւ 4 կգ, սակայն կրկին ֆիզիկական ծանրաբեռնվածության եւ ցածրկալորիական սննդակարգի պարագայում: Եթե սպորտով զբաղվելով եւ ճիշտ սնվելով նույնպես կարելի է նիհարել, այդ դեպքում ո՞ւմ է պետք այդ կանաչ սուրճը՝ կմտածեք դուք: Այո՛, կարելի է եւ առանց դրա: Սակայն քաշի նվազման լավ արդյունքների, առողջության ամրապնդման, գեղեցկության պահպանման կարելի է հասնել միայն կանաչ սուրճ օգտագործելով: Քլորագենաթթուն, որը միայն կանաչ սուրճի մեջ է պարունակվում, ոչ միայն նիհարելուն է օգնում, այլեւ իր հակաօքսիդանտային հատկության շնորհիվ դրական է ազդում առողջության եւ մաշկի վիճակի վրա:

Առավել լավ է կանաչ սուրճը խմել սնվելու միջակայքերում: Խորհուրդ չի տրվում խմել գիշերը եւ սոված ժամանակ: Կանաչ սուրճի վերաբերյալ կան եւ՛ դրական, եւ՛ բացասական արձագանքներ: Պարզապես ոմանք ցանկանում են ուղղակի սուրճը խմել ու նիհարել՝ իրենց կողմից ոչ մի ջանք չներդնելով: Կանաչ սուրճն այդ դեպքը չէ: Հարկադրված կլինեք մի փոքր ջանք եւս ներդնել:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: