Մեկօրյա դիետա կամ բեռնաթափման օր

Դուք որեւէ տոնի եք մասնակցել եւ այնտեղ շատ համեղ ուտեստնե՞ր են եղել: Դե, այդ դեպքում անհնար է լինում հրաժարվել… Եվ, վստահաբար, չափից շատ եք կերել: Դրանից հետո ավելորդ քաշ հավաքելն այնքան էլ դժվար չէ: Ի՞նչ անել նման իրավիճակում: Հարկավոր է բեռնաթափման օր կազմակերպել: Դրանից հետո թեթեւության զգացողությունն ու մարսողական համակարգի հանգստությունը կբարելավեն ձեր ինքնազգացողությունը:

Ո՞րն է բեռնաթափման օրվա օգտակարությունը: Այն նման է դիետայի, բայց տեւում է մեկ օր, այդ պատճառով դիմանալը դյուրին է: Կարեւորն արդյունքն է:

Բեռնաթափման օրը կարելի է ծրագրել ըստ ճաշակի… Ընտրեք ինքներդ…

Խնձորով բեռնաթափման օր

1.5 կգ ոչ քաղցր խնձորը բաժանեք ամբողջ օրվա համար: Բազմազանության համար կարելի է այն նաեւ ջեռոցում պատրաստել:

Բրնձով բեռնաթափման օր

0.5 կգ. խաշած բրինձը կարելի է պատրաստել 1.5 կգ սեւ խաղողի հետ եւ բաժանել 4-5 անգամ ուտելու չափով:

Վարունգով բեռնաթափման օր

Օրվա ընթացքում պետք է 1.5 վարունգ ուտեք՝ փոքր քանակությամբ բուսական կամ ձիթապտղի յուղով: Առանց աղի… Վարունգն օրգանիզմից հեռացնում է ավելորդ հեղուկը, իսկ աղը՝ պահում: Կստացվի ինչպես ասացվածքում. «Մի բան բուժում ենք, այլ բան՝ վնասում»:

Կեֆիրով բեռնաթափման օր

Ամբողջ օրվա ընթացքում միայն կեֆիր ենք խմում՝ 1 լիտրից ոչ պակաս: Ընդհանուր առմամբ, ցանկալի է 6 բաժակ կեֆիր խմել:

Մսով բեռնաթափման օր

400 գր. առանց աղի խաշած միսը բաժանեք 4 անգամ ուտելու համար: Կարող եք ավելացնել 200-300 գր. բանջարեղենային խավարտ՝ բացառությամբ կարտոֆիլի: Այդ օրը կարելի է նաեւ առանց շաքարավազի թեյ խմել:

Կաթնաշոռով բեռնաթափման օր

500 գր. կաթնաշոռը բաժանեք ամբողջ օրվա համար: Կարելի է նաեւ 2 բաժակ կեֆիր ավելացնել: Չմոռանաք ջրի մասին: Այն շատ կարեւոր է բեռնաթափման օրվա համար: Ցանկալի է, որ շուրջ 1.5 լիտր ջուր խմեք: Կարող եք նաեւ առանց շաքարավազի կանաչ թեյ խմել:

Նրանց համար, ովքեր ցանկանում են ազատվել ավելորդ կիլոգրամներից, շաբաթը մեկ անգամ բեռնաթափման օր կազմակերպել խորհուրդ են տալիս հենց բժիշկները:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: