10 ճշմարտություն, որ պետք է հիշել դժվար պահերին

Երբ իրավիճակը դառնում է չափազանց տխուր, երբ ձեզ զգում եք բացարձակ ճնշված և հիասթափված՝ հիշեք այս 10 ճշմարտությունները․

1. Հավատացեք այն ուղուն, որով գնում եք, եթե նույնիսկ երբեմն դադարում եք հասկանալ թե ուր է այն ձեզ տանում:

2. Ընդունեք իրականությունը, բաց թողեք ոչ պետքականը և կրկին հավատացեք սեփական ուղուն:

3. Առաջ շարժվելու համար օգտագործեք այն ամենը՝ ինչ ունեք, և արեք ամեն հնարավորը՝ քայլ առ քայլ:

4. Յուրաքանչյուր կյանքի մարտ իր մեջ կրում է դասեր: Ընդունեք դրանք որպես օրհնություն, այլ ոչ որպես պատիժ:

5. Նախքան մեզ համար որևէ իրոք թանկարժեք բան ձեռք բերելը (օրինակ մեր ոգեշնչման և մոտիվացիայի արտաքին աղբյուրներ)՝ մենք պետք է ինչ-որ բան կորցնենք, որպեսզի հասկանանք և վերջապես տեսնենք այն, ինչ մենք միշտ համարել ենք, որ իբր այդպես էլ պետք է լիներ:

6. Լսեք սրտին և մտքին, որոնք կարող են մեզ ոտքի կանգնեցնել և առաջ տանել մեզ ճանապարհով, որպեսզի կրկին ձեռք բերենք այն, ինչ մենք համարում ենք վաղուց կորսված:

7. Ծիծաղեք կյանքի քաոսում և տվյալ պահին ապրեք գիտակցաբար և գնահատեք դասերը, որոնք ստանում ենք ամեն շրջադարձին:

8. Մի համեմատեք ձեր առաջընթացն այլ մարդկանց առաջընթացի հետ և խոստովանեք ձեզ համար այն, որ մենք բոլորս շարժվում ենք մեր անհատական ուղղով, որտեղ ամեն մարդ ունի իր հեռավորությունը և իր շարժման տեմպը:

9. Այն բաները, որ մենք երբեք չենք ցանկացել և սպասել, կարող են վերջին հաշվով պարզել այն, ինչ մեզ անհրաժեշտ է:

10. Ինչպես էլ որ գնաք, ուր էլ որ գնաք, դուք միևնույնն է արդյունքում կհասնեք ճիշտ վայրը ճիշտ ժամանակում:

Անկախ ձեր հանգամանքներից, դուք ունեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է, որպեսզի կարողանաք կատարել հաջորդ փոքրիկ քայլը: Մի փչացրեք այն, ինչ ունեք՝ ցանկանալով այն, ինչ չունեք: Հիշեք, այն ամենը ինչ այժմ ունեք, ժամանակին եղել է այն բաներից մեկը, որոնց դուք միայն հույսով սպասում էիք: Առաջ գնացեք: Համառորեն և հաստատակամորեն: Քայլ առ քայլ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: