Կենդանակերպի 5 ամենաեսասեր նշանները

Աղեղնավոր:

Առողջ եսասիրությունից անառողջին հասնելն ընդամենը մի քայլ է: Աղեղնավորներն այսօր կարող են պաշտպանել իրենց շահերը, վաղը կարող են թքած ունենալ ձերի վրա: Մանիպուլյացիայի միջոցով ցանկանում են մարդկանհց ստիպել անել իրենց աշխատանքը: Եթե կարողանաք ցույց տալ, որ նման վերաբերմունքը ձեզ դուր չի գալիս, Աղեղնավորները չեն պնդի: Հակառակը, նրանք կհասկանան, որ ուժեղ եք: Այս կերպ կարող եք հաղթել Աղեղնավորների եսասիրությունը:

Ձկներ:

Ձկները զգացմունքային են, ինչի արդյունքում եսասիրությունը հաճախ է արտահայտվում սիրային հարցերում: Հարաբերություններում նախընտրում են վերցնել, ոչ թե տալ: Պաշտում են ուշադրությունը, ամեն կերպ փորձում այն իրենց վրա գրավել: Եթե Ձկները որևէ խոստում են տվել, դա դեռ չի նշանակում, որ կկատարեն այն: Մեղավորն ամենակարող հերոսի կերպար ստեղծելու ցանկությունն է:

Կարիճ:

Երբեք թույլ չեն տա վիրավորել իրենց ինքնասիրությունը: Եթե դա տեղի ունենա, ամենայն հավանականությամբ, թշնամու կվերածվեք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների ինքնագնահատականը միշտ չափազանց բարձր է, բայց նրանք չեն փոխվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն ցանկանում: Բարձր են գնահատում ժամանակը, այդ պատճառով այն չեն վատնում դատարկ խոսակցությունների վրա: Եթե մյուսների ծրագրերը չեն տեղավորվում Կարիճների գրաֆիկում, նրանք ստիպված կլինեն փոխել դրանք: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում զիջումներ անել:

Խեցգետին:

Խեցգետինները միշտ խղճում են իրենց, մխիթարում, բայց երբ խոսքը մյուսների մասին է, նրանց համար դժվար է կարեկցել մտերիմներին: Եթե կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչների մոտ ամեն բան կարգին է, նշանակում է՝ մյուսների տրամադրությունը ևս լավ կլինի, եթե ոչ, զգուշացեք: Խեցգետինները տարված են նյութական բարեկեցությամբ: Նրանք կարծում են, թե այդ կերպ հնարավոր է ընդգծել սեփական կարևորությունը:

Խոյ:

Ամեն ինչում իրենց հետաքրքրությունն են որոնում, Խոյերի եսասիրությունը չար նպատակներ չունի: Բնավորության այս գիծն արտահայտվում է այն պահերին, երբ նրանք ցանկանում են իրենց ուզածին հասնել, ինչն իսկապես ստացվում է: Խոյերի համար գոյություն ունեն միայն իրենց նպատակներն ու կարծիքը, այդ պատճառով շատ դժվար է վիճել նրանց հետ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները չեն սիրում լսել մյուսների խնդիրների մասին: Երբ սկսեք Խոյերին պատմել ձեր հոգսերի մասին, նրանք միանգամից կփոխեն խոսակցության թեման:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ