Ինչ անել, որպեսզի եղունգներն այլևս չկոտրվեն

Ձիթայուղ և կիտրոն` կոտրատվող եղունգների դեմ

1. 100 գր. ձիթայուղին ավելացրեք 10 կաթիլ կիտրոնի հյութ և առանց խնայելու քսեք եղունգներին, կրեք բամբակյա ձեռնոցներ և պահեք ամբողջ գիշեր:

2. Տաքացրած բուսայուղի մեջ ավելացրեք 10 կաթիլ կիտրոնի հյութ և A վիտամինի մեկ սրվակ: Պահեք 20 րոպե:

3. Կիսեք կիտրոնը երկու մասի և դրեք ձեր մատները կիտրոնի մեջ, պահեք 10 րոպե:

4. Կես բաժակ կանաչ թեյին ավելացրեք 2 ճ.գ. բուսայուղ և պահեք մատներն այս հեղուկի մեջ 15 րոպե:

Ամուր եղունգներ

Տաքացրած բուսայուղի մեջ ավելացնել A վիտամինի մեկ սրվակ և 3 կաթիլ 5%-անոց յոդ: Պահել մատները 15 րոպե, այնուհետև չորացնել և չթրջել երկու ժամ: Այս լոգանքը կատարեք շաբաթը 3 անգամ:

Այս լոգանքի համար մեզ հարկավոր է նույն քանակությամբ բուսայուղ և խնձորի քացախ: Պահեք 15 րոպե:

Տաք ջրի մեջ ավելացրեք մեկ թ.գ. ծովային աղ: Պահեք 15 րոպե։

Մի քանի խորհուրդ եղունգների խնամող լաքի ընտրության համար

Եղունգներն ամրացնող լաք ընտրելիս միշտ ուշադրություն դարձրեք, թե ինչ է գրված պիտակին: Լավ ամրացնող լաքի պիտակին պետք է նշված լինի հետևյալը՝ A, B, C, D, E վիտամինների խումբը, ինչպես նաև պետք է առկա լինի գերչակի կամ ձիթապտղի յուղ:

Պետք է հիշել, որ հարկավոր է ամեն օր խոնավեցնել ձեռքերը՝ խոնավեցնող, լավ որակի կրեմի օգնությամբ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ