Ինչպե՞ս է վրեժխնդիր լինում կենդանակերպից յուրաքանչյուրը: Եվ ում հետ պետք է լինել առավել զգույշ

Ինչպե՞ս է վրեժխնդիր լինում կենդանակերպից յուրաքանչյուրը: Եվ ում հետ պետք է լինել առավել զգույշ

Խոյ

Իրականում շատ պետք է աշխատել, որպեսզի խոյերը վրեժ լուծեն:Իսկ դրան կարելի է հասնել համառ, երկար ժամանակ ծրագրավորված գործողություններով:Եթե խոյը ձեզ կտրականապես նախազգուշացրել է, անգամ մի քանի անգամ էլ հարվածել, ուրեմն մեղքը ձերն է , պաշտպանվեք: Հետագայում իր դժգոհությունը կարտահայտի կտրուկ, վճռական ինչպես տանկ:Ինչպես հայտնի է այս նշանի տակ ծնվածները գործուն են, «կրակոտ»  և ագրեսիվ:Նրանք չեն թաքցնում վիրավորանքը,իսկ հատուցումը՝արագ է և ցավոտ: Բայց դուք համոզված եք, որ ձեր հետևից քար չի նետի, որովհետև դա արդեն արված է:

Ցուլ

Մենք նկատել ենք,  որ բնույթով ցուլերը հանգիստ կենդանիներ են:Բայց բավական է կատաղեցնել և նրանք կոչնչացնեն ամեն ինչ իրենց ճանապարհին:Ցուլի շրջապատը գիտի, որ նրա կարծիքն արժեքավոր է:Նա շուտափույթ որոշումներ և կարծիքներ չի արտահայտում: Իր շրջապատի համար նա առաջնորդ է:Այս նշանի տակ ծնվածներին երբ հասցնում են ,ուրեմն պետք է պատրաստ լինեն շրջապատից վտարմանը:Ընտանեկան հարաբերություններում  արդյունքը կարող է լինել բաժանությունը:Երկար ժամանակ կպահանջվի ցուլից  նորից վերականգնել հավատը և վստահությունը:

Երկվորյակներ

Շատերն այս նշանին լուրջ չեն վերաբերվում հատկապես վրեժխնդրության առումով; Իզուր:

Հնարավոր է նրանք կռվի մեջ ինչպես խոյերը ուժեղ չեն, բայց խոսքին՝ գրավոր և բանավոր,  նրանք  հիանալի են տիրապետում :Խոսքն ավելի շատ վնաս կարող է պատճառել քան ծեծը:

Կռվի մեջ ստացած կապույտը կանցնի,իսկ նրանց կողմից տարածած բամբասանքը՝ոչ : Վրեժխնդրությանը նրանք կարող են դիմել նորագույն տեխնոլոգիկան միջոցների օգնությամբ՝ բանավոր խոսք, նամակ , զանգվածային տեղեկատվություն:

Պոտք է ասել նրանք հիշաչար չեն: Առավոտյան կարող են ձեզ վիրավորել իսկ ցերեկը զարմանալ, թե ինչու ենք բարկացած, կարծես, ոչինչ չի պատահել:

Խեցգետին

Այս նշանը ավելի շատ բարոյապես է ազդում: Եթե խեցգետինը որոշել է, որ դուք նրան խիստ եք վիրավորել ,ուրեմն սպասեք անխնա և անգութ վրեժի: Խիղճը չի էլ տանջի, չէ ՞որ  դուք նրան նեղացրել եք; Պետք չէ սպասել , որ վրեժխնդիր լինեուց հետո նա կարող է շփվել ձեզ հետ:Նա ձեզ ընդմիշտ կնջի  իր կյանքից:Դա կլինի իր ամենադաժան վրեժը:Եթե անգամ շատ կարիքի մեջ լինեք և ծնկաչոք խնդրեք ներել  նախկին վիրավորանքները, նա  անտարբեր, հանգիստ կնայի ձեր վրա:Խեցգետնի հետ բարդ հարաբերությունները կայանում է նրանում, որ նա իր  պահանջների, ցանկությունների մասին չի ասում:Պետք է դուք գուշակեք:Եթե չեք արդարացրել նրա սպասելիքները, ուրեմն՝ պատժվեք:

Առյուծ

Ոչ մի բանական մարդ մտածված չի կարող նեղացնել առյուծին:Դա կարող է լինել հազվադեպ. կամ պատահաբար եք արել կամ կպել եք նրա հեղինակությանը հրապարակային: Քանի ուշ չէ, լավ է ներողություն խնդրել, իսկ եթե ուշ է, ուրեմն պատրաստվեք: Ամենաթեթև պատիժը, որ դուք կարող եք սպասել, դա հրապարակային ոչնչացումն է.նա շրջապատին կապացուցի, որ դուք ոչինչ եք և ոչ ոք: Չրջապատը նրան կհավատա,  որովհետև նա կենդանիների արքան է և ամեն ինչ բոլորից լավ է անում:

Առյուծը ձեզ կների, եթե արցունքն աչքերին խոստովանեք ձեր մեղքը, շրջապատում գովաբանեք նրան:Առյուծը մեծահոգի է; Նա կների և անգամ կոգնի,եթե դրա կարիքը ունեք: Բայց չփորձեք օգտվել դրանից և հակառակը գործել, ապա նրա հարձակումը ավելի դաժան կլինի:

Կույս

Կույսին շատ դժվար է հունից հանել քան դա հնարավոր էր խոյին և առյուծին:Բայց եթե այդպիսի տաղանդով օժտված մեկը դա արել է, ապա պետք է  պատրաստ լինի  անսովոր պատժի:Այս նշանի տակ ծնվածները հայտնի են պեդանտությամբ, բայց որոշակի պայմաններում նրանք դառնում են հնարամիտ , գյուտարար:Եթե գործ ունեք չինովնիկ կույսի հետ ,ապա նա ձեզ հետ չի վիճի,բայց ձեր թղթերը կամ  երբեք չեք ստանա կամ էլ կստանաք այնքան ուշ, շատ տանջանքների գնով, որ ձեր ձեռքերը կդողան և կերդվեք, որ այլևս նրանց հետ գործ չեք ունենա:Տիպիկ կույսը կարող է լռել, լարել դրությունը և կամաց- կամաց  վրեժ լուծել:

Կշեռք

Չնայած, այս նշանի ներկայացուցիչները բավականին նեղացկոտ են և մեծ կարծիք ունեն իրենց վրեժխնդրության մասին, չարժի լուրջ վախենալ նրանցից:Նրանք կարող են բաց, դեմ առ դեռ արտահայտել իրենց պահանջները:Նրանք  ավելի շատ հաշտարար են, բայց եթե դուք նրանց հասցնեք, նրանք կփորձեն ձեզնից հեռու մնալ:Իր հակառակորդին նա կոտրում է փաստարկներով,որի արդյունում վիրավորվածը չի դիմում ագրեսիվ քայլերի՝մտածելով, որ կզրկվի այդպիսի հաճելի մարդու հետ շփումից:

Կարիճ

Եթե ուզում եք ապրել երկար, ցանկալի է նաև երջանիկ, ապա պետք է քաղաքավարի վերաբերվել այս նշանի հետ:Կարիճը վիրավորանքը երկար չի պահում:Ինչ որ դուք արել եք, նա ձեզ կվերադարձնի բազմապատկած տոկոսներով:Պետք չէ անգամ լավ մտադրությունից ելնելով խորհուրդ տալ նրան:Նա  ամեն ինչ շատ լավ գիտի և կփորձի ձեզ խայթել ու խայթել : Նա անխնա կխայթի նաև իր մտերիմներին,  քանի որ լավ գիտի նրանց թույլ տեղերը:

Աղեղնավոր

Աղեղնավորների վրեժը ունի ոչ համակարգված բնույթ, որից կարելի է սողոսկել , բայց ոչ նրա հայրը մայրը, կինը ամուսինը կան ընկերը:Նա  հավաքում, է ընտանիքի անդամներին կամ գործընկերների և հրապարակային քննադատության ենթարկում:

Այծեղջյուր

Եթե չեք ցանկանում ձեր կյանքը վատացնել,  ապա մի  հասցրեք այծեղջյուրին:Նրանք  մանր վրեժով չեն զբաղվի, քանի որ  նրանք կյանքում ավելի կարևոր խնդիրներ ունեն լուծելու. աշխատանք  կենցաղ և  գումար վաստակել:Բայց եթե նրանց հասցնեն, նա էլ կույսի պես պատժի դաժան միջոցներ կգտնի:

Ջրհոս

Ջրհոսները վրեժխնդրությամբ օժտված չեն , բայց դա չի նշանակում  որ հասցնողները չեն պատժվի:Եթե որոշեք նրան նեղացնել ՝տաս անգամ մտածեք,քանի որ դուք կտուժեք : Նա  այնպիսի հումորով է օժտված, որ կհայտնվեք ծիծաղելի իրավիճակում:

Ձուկ

Նրանք  վրեժ են լուծում համառ , երկար և բազմատեսակ,բայց նրանց վրեժը ակնհայտ չէ:Նրանք հիշաչար են և զգայուն: Նրանք այնքան համոզիչ  կարող են լացել, որ անգամ փաստեր չբերելով  դուք կհայտնվեք անհարմար  իրավիճակում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...