5 բան, որ տղամարդը գաղտնի ցանկանում է իր կնոջից

Ամուր և վստահելի հարաբերություններ կառուցելու համար նախ պետք է հասկանաք և ընդունեք ձեր զուգընկերոջը, նրա ցանկությունները և կարիքները:

Դուք պետք է կարողանաք այս ցանկություններին ճիշտ վերաբերվել, կամ ավելի ճիշտ` հանդուրժողաբար, եթե այդ ցանկությունները չեն վտանգում ընտանիքին կամ կոնկրետ ձեր հարաբերություններին։

Հոգեբանները նշում են մի քանի հիմնական կետեր, որոնք սովորաբար ուղեկցում են տղամարդկանց հարաբերություններում: Այս ցանկությունները իրականում ոչ մի կապ չունեն նյութական կարիքների հետ: Այս բոլոր ցանկությունները հուզական բաղադրիչի մաս են կազմում:

5 բան, որ տղամարդը գաղտնի ցանկանում է իր կնոջից

Տղամարդիկ ուզում են, որ իրենց խանդեն, բայց չեն ցանկանում իրենց վերահսկեն

Խանդը հաճախ այն բանի ազդանշանն է, որ մեզ վախենում են կորցնելուց: Չնայած իր ամբողջ ծանրությանը, խանդի զգացողությունը հաճույք է պատճառում շատ տղամարդկանց ( և կանանց), բայց միայն այնքան ժամանակ, քանի դեռ այն չի վերածվել ամեն ինչը վերահսկելու մոլի ցանկության:

Տղամարդիկ ուզում են անհրաժեշտ լինել

Ոչ ամեն ինչում, բայց շատ բաներում: Տղամարդիկ ցանկանում են իրենց սիրելի կանանց կողքին իրենց արժանի և ուժեղ զգալ: Եվ անհրաժեշտության հարցը ամենևին չի նշանակում, որ կինը պետք է լիովին անզոր լինի, դա միայն նշանակում է, որ նա ցանկանում է օգնել: Իրականում, սա այնքան էլ բացասական ցանկություն չէ, եթե տղամարդու տեսանկյունից նայեք։

Տղամարդիկ ցանկանում են, որ իրենց կանայք աջակցեն իրենց` զգացմունքները հանրության մեջ չարտահայտելու ցանկությանը

Այստեղ մեկնաբանությունները, թերևս, ավելորդ են։

5 բան, որ տղամարդը գաղտնի ցանկանում է իր կնոջից

Տղամարդիկ ցանկանում են ապրել առանց ուլտիմատումների

Մենք խոսում ենք այն ուլտիմատումների մասին, ինչպիսիք են «կամ ես, կամ քո ընկերները / մայրը» և այն, ինչ կապված է զանգերի և հաղորդագրությունների հետ: Միշտ հեռախոսով նստելը, որպեսզի զանգ կամ SMS բաց չթողնես, ամենադյուրին առաջադրանքներից չէ: Արժե՞ բարդացնել նրա կյանքը։

Տղամարդիկ ցանկանում են, որ կանայք հարգեն իրենց երազանքները

Երազանքը միակ բանն է, որին թերևս, արժե ցուցաբերել առավելագույն հարգանքը: Ընդհանրապես, երազանքները շատ ինտիմ երևույթ են, և երբ մեզ հետ կիսվում են դրանցով, երբ պլաններ են կազմում մեզ հետ դրանց հասնելու համար, սա այն է, որը պետք է մեր մեջ հարգանք և երախտագիտություն առաջացնի։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...