Հրաշք դիմակ, որը կօգնի ազատվել մաշկի խնդիրներից

Հրաշք դիմակ, որը կօգնի ազատվել մաշկի խնդիրներից

Վարսակը պարունակում է բետա-գլյուկան, կալիում, նատրիում, կալցիում, երկաթ, մագնիում, ցինկ, ֆոսֆոր, В1, В2, РР, Е… վիտամիններ, և սա դեռ ամբողջական ցուցակը չէ: Բայց պարզվում է, որ վարսակն օգտակար է ոչ միայն ուտելու, այլև կոսմետիկ նպատակներով օգտագործելու համար:

Վարսակով լվացվելն օգնում է ազատվել ոչ միայն մաշկի յուղոտ փայլից, կորյակներից, կոմեդոններից և մանր կնճիռներից, այլև մաշկն ավելի հարթ ու թավշյա է դարձնում:

Դրա համար պետք է վերցնել մի բուռ վարսակի փաթիլ, կարելի է մի-փոքր մանրացնել, ավելացնել ջուր, պահել մոտ 20 վայրկյան: Դրանից հետո զանգվածը շատ նրբորեն, առանց մաշկը քերծելու քսում ենք դեմքին, պարանոցին, դեկոլտեի հատվածին: Պահում ենք որոշ ժամանակ և լվանում: Դրանից հետո կարող եք խոնավեցնող քսուք օգտագործել: Ազդեցությունն իրեն երկար սպասեցնել չի տա:

Բայց եթե կան մաշկի հետ կապված խնդիրներ, ապա հրաշքը միանգամից տեղի չի ունենա: Սկզբից վարսակը «կքաշի» և կբուժի բոլոր խնդիրները, իսկ դա կարող է ուղեկցվել մաշկի չորացմամբ, քորով և կորյակների ավելացմամբ: Բայց պետք չի հրաժարվել պրոցեդուրայից: Պարզապես պետք է սպասել. արդյունքը մի փոքր կուշանա:

Նաև վարսակին կարելի է շաբաթական մեկ անգամ ավելացնել շագանակագույն շաքարավազ. կստացվի լավ պիլինգ: Մի՛ օգտագործեք արագ պատրաստան վարսակ. այն քիչ օգտակար տարրեր է պարունակում: Եվ չմոռանաք լվացվելուց փակել լվացարանի անցքը հատուկ ցանցով, որպեսզի վարսակը խցանում չառաջացնի:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...