Կյանքի 5 կարևոր կանոն բոլոր կանանց համար Կոկո Շանելից, որոնք ՊԵՏՔ Է կարդա յուրաքանչյուր աղջիկ` կյանքում գոնե մեկ անգամ

Կյանքի 5 կարևոր կանոն բոլոր կանանց համար Կոկո Շանելից, որոնք ՊԵՏՔ Է կարդա յուրաքանչյուր աղջիկ` կյանքում գոնե մեկ անգամ

Այս լեգենդար անհատականության գերող հմայքը միշտ զարամցրել է շրջապատողներին:  Յուրահատուկ, անկրկնելի գեղեցկությունը նրանում զուգակցվում էր սուր մտքի, շշմեցուցիչ աշխատասիրության և ամուր բնավորության հետ:

Շանելը միշտ ընթացել է հոսանքին հակառակ: Ապրել, գործել, հաղթանակների է հասել ի հեճուկս, կոտրել է ավանդույթները, նոր ճանապահներ գցել. «Լինել ուրիշներից տարբերվող` հեշտ է, սակայն լինել յուրահատուկ` բարդ գործ է»:

 1) Եղիր քո կյանքի հերոսուհին

Կոկո Շանելը մեծագույն դիզայներ է դարձել ոչ ճակատագրի բերումով, այլ սեփական ջանքերի շնորհիվ: Կարելի՞ է արդյոք նրան հաջողակ համարել: Մանկուց նա նա ապրել է աղքատ ընտանիքում, իսկ 6 տարեկանում որբացել է: Անշուշտ, ողջ կյանքում նա կարող էր իրեն զոհի կերպարի մեջ պահել, միշտ շեշտելով, թե որքան անարդար է կյանքը, սակայն ընտրում է այլ ճանապարհ: Նա ստիպված էր սկսել ամենապարզից` օրվա ընթացքում աշխատելով դերձակուհի, իսկ երեկոյան հանդես գալիս կաբարեում:

 2) Ձգտիր պարզության ամեն ինչում

Իր հավաքածուները մշակելիս Շանելը հիմքում դրել է էսենցիալիզմը, նա աշխատում էր ազատվել անպետք բաղադրիչներից, որպեսզի հասներ կատարելության: Այդպես էլ ծնվեց պարզ սև շրջազգեստը, որը մինչ օրս համարվում է բարձր ճաշակի և նրբագեղության խորհրդանիշ: Շանելը գտնում էր, որ գեղեցիկ կյանքի գաղտնիքը հաշվարկված ու հստակ լինելն է, և ոչ թե այն ամեն ինչով լցնելու ձգտումը, որն առաջին հայացքից կարող է օգտակար թվալ։

3) Եղիր յուրահատուկ

Երբ Վեսթմինսթերի հերցոգը խնդրեց նրա ձեռքը, Շանելը մերժեց, պատճառաբանելով դա նրանով, որ իրենից առաջ առանց այդ էլ շատ իշխանուհիներ են եղել, սակայն Կոկո Շանելն աշխարհում միակն է: Եթե երբևիցե Շանելն ընտրեր սոցիալապես ճիշտ համարվող ճանապարհը և տվյալ ժամանակների կանոնները, ապա մենք դժվար թե այսօր կկարողանայինք վայելել Chanel №5-ի բույրը կամ խոսել Կոկոյի բաճկոնների մասին: Սակայն այս կնոջ խիզախությանը նախանձել կարելի է. նա հպարտորեն ականջի ետև էր գցում կողքից հնչող ծաղրանքը, երբ Փարիզի փողոցներով զբոսնում էր տղամարդու տաբատով: Ինչ-որ առիթով նա ասել է. «Հաջողության իմ գլավոր գաղտնիքն այն է, որ ես նման չեմ ոչ մեկին»:

4) Ապրիր քո կանոններով

Այն ժամանակաշրջանում, երբ ցանկացած կին չէր կարող առանց կորսեթի և շքեղ փետուրներով գլխարկի, ըմբոստ Շանելը շեղվեց մեծամասնությունից՝ նախապատվությունը տալով տղամարդկային ոճին: Նա համարում էր՝ որպեսզի ապրես սեփական կանոններով, անհրաժեշտ է հաստատակամ լինել ու տիրապետել համառության. չէ՞ որ տրորված ճանապարհով գնալն ավելի հեշտ է:

5) Աշխատիր միշտ հրաշալի տեսք ունենալ

Նորաձևությունը կտորի, դիզայնի, գույնի և բաղադրիչների միջոցով ինքնաարտահայտման ձև է: Շանելը քննադատում էր այն կանանց, ովքեր տանից դուրս էին գալիս չխնամված տեսքով: Նա պատճառաբանություններ էր փնտրում նաև իր համար. չնայած զբաղվածությանը, Շանելն ամեն օր կարի արտադրամաս էր գալիս նրբագեղ կոստյումով և զարդեղենի ամբողջական հավաքածույով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...