Նա փոխեց կնոջն իր քարտուղարուհու հետ. կնոջ օրիգինալ վրեժն Աստծո իսկական պատիժ դարձավ նրանց համար

Նա փոխեց կնոջն իր քարտուղարուհու հետ. կնոջ օրիգինալ վրեժն Աստծո իսկական պատիժ դարձավ նրանց համար

Ջեքը փոխեց իր կնոջը քարտուղարուհու հետ։ Նրա նոր ընկերուհին պահանջում էր, որպեսզի իրենք ապրեն այն շքեղ տան մեջ, որտեղ Ջեքը տարիներ շարունակ ապրելիս էր եղել կնոջ հետ։ Ու նա հասավ իր ուզածին, քանի որ Ջեքի փաստաբաններն ավելի խորամանկ ու հմուտ գտնվեցին ու խլեցին տունը կնոջից։

Ջեքն իր նախկին կնոջը՝ Էդիթին, տրամադրեց 3 օր, որպեսզի նա ազատի բնակտարածքը։ Առաջին օրն Էդիթը անցկացրեց՝ հավաքելով իր իրերն արկղերի ու ճամպրուկների մեջ։ Երկրորդ օրը նա վարձեց մարդկանց, ովքեր օգնեցին նրան տեղափոխվել տնից ու տանել այդ ողջ հավաքածը։ Երրորդ օրն Էդիթը վերջին անգամ նստեց իրենց ճոխ սեղանի շուրջ, վառեց մոմերը, միացրեց հանգիստ երաժշտություն ու սեղան գցեց՝ ծովախեցգետիններ, ձկնկիթ ու մեկ շիշ Շարդոնե։

Ավարտելով ընթրիքը՝ նա հերթով մտավ բոլոր սենյակները ու վարագույրների շերտաձողերի մեջ լցրեց ընթրիքից մնացած ծովախեցգետինները։ Այնուհետև նա վերադարձավ խոհանոց, հավաքեց ամեն ինչ ու լքեց տունը։

Երբ Ջեքն իր նոր կնոջը բերեց տուն, ամեն ինչ հիանալի էր առաջին օրերին։ Հետո աստիճանաբար տանը հոտ սկսեց տարածվել, ու նորաթուխ զույգն ամեն ինչ անում էր, որպեսզի ազատվի դրանից։ Նրանք մաքրեցին գորգերը, ստուգեցին բոլոր խողովակները, լվացին հատակն ու անդադար օդափոխում էին տունը։ Ամենուրեք տեղադրվեցին օդորակիչներ, և նրանք անգամ ստիպված էին ամբողջովին փոխել թանկարժեք հատակը, սակայն ոչինչ չէր օգնում։

Զույգի ընկերները դադարեցին այցելել նրանց տուն, իսկ վարպետները չէին կարողանում հասկանալ, թե ինչումն է բանը։ Աշխատանքից ազատվեց անգամ հավաքարարը։ Ի վերջո, զույգն այլևս չդիմացավ ու որոշեց տեղափոխվել այդ տնից։

Մեկ ամիս անց զույգն այդպես էլ չկարողացավ վաճառել այդ տունը՝ զարհուրելի գարշահոտության պատճառով։ Դրա մասին ասեկոսեները դրա մասին սկսեցին տարածվել ողջ քաղաքով, ու ռիելթորները հրաժարվում էին աշխատել այդ տունը վաճառելու համար։ Զույգը ստիպված եղավ բանկից խոշոր գումար վերցնել՝ նոր տուն գնելու համար։

Մի օր, երբ Ջեքի նախկին գինը զանգահարեց նրան, որպեսզի իմանա, թե ինչպես են նրա գործերը, Ջեքը պատմեց տան ողբերգական վիճակի մասին ու, լսելով նախկին ամուսնուն, Էդիթն ասաց, որ ահավոր կարոտել է տունը, ու եթե Ջեքը համաձայնվի էժան գնով վաճառել այն, նա կստորագրի ապահարզանի թղթերը։

Ջեքը, մտածելով, որ կինը չի պատկերացնում, թե ինչ արհավիրք է դարձել այնտեղի գարշահոտը, համաձայնվեց վաճառել նրան տունն ինքնարժեքից 10 անգամ ավելի ցածր գնով, պայմանով, որ Էդիթը միանգամից կստորագրի ապահարզանի բոլոր թղթերը։ Կինը համաձայնվեց, ու արդեն մեկ ժամ հետո գործարքը կնքված էր։

Մեկ շաբաթ անց Ջեքն ու իր քարտուղարուհի-սիրուհին երջանիկ դեմքերով կանգնած էին գարշելի հոտով տան շեմին ու հետևում էին, թե ինչպես են բանվորները դուրս կրում ամեն ինչ տան միջից, նույնիսկ շերտաձողերը, որպեսզի տեղափոխեն դրանք իրենց նոր տուն…

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...