Ոչ մի դեպքում օծանելիքով մաշկը մի մերսեք, բույրը դրանից փոխվում է. Oծանելիքը ճիշտ օգտագործելու 7 կանոն

Ոչ մի դեպքում օծանելիքով մաշկը մի մերսեք, բույրը դրանից փոխվում է. Oծանելիքը ճիշտ օգտագործելու 7 կանոն

Օծանելիքը ձեր երկրորդ մաշկն է և օդը, որը դուք շնչում եք: Այն կարևոր «զենք է»: Եվ այն անպայման պետք է համապատասխանի ձեր տեսքին և բնավորությանը: Ինչպես ցանկացած կոսմետիկայի դեպքում, օծանելիքից էլ պետք է կարողանալ ճիշտ օգտվել: Ինչպե՞ս ճիշտ օգտագործել օծանելիքը:

Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորամանկություններ.

1. Քսեք օծանելիքը միայն մաքուր մարմնին: Լոգանքից կամ ցնցուղից հետո մաշկը ավելի լավ է կլանում բույրը:

2. Օծանելիքը քսել 2-3 կաթիլներով մարմնի այն հատվածների վրա, որոնք մոտ են զարկերակին: Դա դաստակն է, ուսերը, արմունկի ծալվող հատվածը, ինչպես նաև պարանոցի քներակները, ականջի ետևի կողմը և քունքերը: Այս հատվածներում մաշկը պուլսացիա է անում, հետաևբար, տարածում է բույրը:

3. Ոչ մի դեպքում օծանելիքով մաշկը մի մերսեք, բույրը դրանից փոխվում է:

4 .Եթե դուք որոշել եք ձեր հագուստին հաղորդել ձեր օծանելիքի բույրը, ապա հիշեք, որ օծանելիքը սիրում է բնական հյուսվածքներ. վուշ, բամբակ, մորթի: Օծանելիքը պետք է ցանել հագուստի ներսի մասին, քանի որ դրսի մասում այն կարող է հետք թողել:

5. Օծանելիքը պետք է պահել մութ վայրում և ամուր փակված վիճակում, որպեսզի այն չցնդի կամ չթթվի` թթվածնի հետ միացումից:

6. Մի խառնեք տարբեր բույրեր: Ցանկալի է, որ օծանելիքի, քսուքների և դեզոդորանտի բույրերը մի խմբից լինեն: Եթե դժվար է ընտրել, ապա ընտրեք առանց հոտի կամ թույլ հոտով դեզոդորանտ:

7. Օծանելիքը չափից շատ մի ցանեք: Ամեն ինչը պետք է լինի չափի մեջ, այլապես նույնիսկ ամենաթանկարժեք օծանելիքը անտանելի կդառնա ձեր և շրջապատողների համար:

 

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...