9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Եթե անեք այս 9 բանը երեկոյան, հաջորդ օրվա առավոտը շատ ավելի լավը կդառնա։

1. Ուտել մի փոքր միս կամ կաթնաշոռ

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Քնելուց մի քանի ժամ առաջ ուտելուց լիովին հրաժարվելը միայն խանգարելու է ձեզ լիարժեք քնել։ Ավելի լավ է ուտեք մի փոքր միս կամ կաթնաշոռ, քանի որ դրանք հարուստ են սպիտակուցներով և տրիպտոֆանով՝ ամինաթթու, որը նպաստում է քնի որակի բարելավմանը։

2. Զբոսնել

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Քնելուց առաջ գնացեք կարճ զբոսանքի։ Այն կօգնի անցնել հեռացող օրվա հոգսերի ու անհանգստության վրայով։ Դուք կարող եք վայելել հանգիստը ու մտածել այն հարցերի շուրջ, որ անհանգստացնում են ձեզ։ Բացի այդ՝ երեկոյան զբոսանքներն օգտակար են առողջության համար ու օգնում են պայքարել անքնության դեմ։

3. Մտածել (ավելի լավ կլինի գրել) հաջորդ օրվա գործողությունների պլանը

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Ծրագրերը ոչ թե առավոտյան, այլ նախորդ օրը երեկոյան կազմելը ձեզ կօգնի հանգիստ անցկացնել առավոտն ու անցնել ծրագրած գործերին՝ առանց ժամանակ և էներգիա ծախսելու։

4. Օդափոխել սենյակը

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Մարդու օրգանիզմում կա սպիտակ ճարպ։ Հենց այն է մարմնի վրա գոյանում այն մասերում, որտեղ ամենից քիչ կուզեիք՝ գոյանար։ Բայց կա նաև ուրիշ ճարպ՝ շագանակագույն։ Այն մասնակցում է օրգանիզմի ջերմակարգավորմանը և համարվում էներգիայի աղբյուր։ Հետազոտություններն ապացուցել են, որ սառը ջերմաստիճանի դեպքում սպիտակ ճարպը կարող է վերածվել շագանակագույնի, որն էլ իր հերթին բարելավում է մետաբոլիզմը։ Այնպես որ, ավելի լավ է քնելուց առաջ բացել սենյակի պատուհանը։

5. Պատրաստել հաջորդ օրվա հագուստն ու ճաշը

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Հագուստի ու աքսեսուարների երեկոյան ընտրությունը կխնայի առավոտյան ձեր ժամանակն ու նյարդերը։ Դուք ձեզ կփրկեք տանջալի, կիսաքնած կատարված ընտրությունից, կխուսափեք հանկարծակի հայտնվող տհաճ անակնկալներից, ինչպիսին կարող է լինել վերնաշապիկի վրայի հետքը, ու կունենաք 15 րոպե ավել ժամանակ՝ առավոտյան սուրճը վայելելու կամ թեթև մարմնամարզության համար։

Խորհուրդ է տրվում նաև պատրաստել հաջորդ օրվա ընթրիքը, որովհետև դժվար թե առավոտյան դատարկ սառնարանը ձեզ ուրախացնի։

6. Զբաղվել յոգայով և մեդիտացիայով

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Հաճախ մենք մարզումները թողնում եք առավոտյան կամ բաց ենք թողնում դրանք՝ ժամանակ չունենալու պատճառով, բայց հենց երեկոյան մեդիտացիան և յոգայով զբաղվելն են հիանալի տարբերակ՝ մտքերն ու էմոցիաները կարգի բերելու, լարվածությունը հանելու ու հաջորդ օրը նոր փորձով ու գիտելիքներով հանդիպելու համար։

7. Տաք լոգանք ընդունել

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Առավոտյան տաք լոգանքը լավագույն ընտրությունը չէ, որովհետև ավելի շատ օգուտ այն ձեզ կբերի երեկոյան։ Երբ ձեր մարմնի ջերմաստիճանը փոխվում է ջերմության ազդեցության տակ, դա առաջացնում է որքան հնարավոր է շուտ քնելու ուժեղ ցանկություն։ Այնպես որ, տաք լոգանքն անքնությունը հաղթահարելու հիանալի եղանակ է։

8. Կարդալ մի քանի գլուխ այն գրքից, որ կուզեիք հիշել

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Գիտնականներն ապացուցել են, որ թուլանալու լավագույն եղանակը ընթերցանությունն է, որովհետև ինքդ քեզ հետ ուրիշ աշխարհում փակվելով խնդիրներից ավելի արդյունավետ ես ցրվում, քան մի բաժակ թեյ ըմպելով կամ երաժշտություն լսելով։ Ձեզ բավական է ընդամենը 6 րոպե անցկացնել գիրք կարդալով, որպեսզի կրճատեք անհանգստության մակարդակն ու թուլացնեք մկանները։

Ուղեղը ավելի լավ է հիշում այն, ինչ կարդում եք քնելուց առաջ, ու դա օգնում է ուսանողներին քննություններին պատրաստվելիս։ Ոչ մի սմարթֆոն կամ նոթբուք. օգտագործեք սովորական գրքեր, որպեսզի խնդիր չառաջանա մելատոնինի առաջացման հետ էկրանի լույսի պատճառով։

9. Սանրել մազերը

9 բան, որոնք անելու լավագույն ժամանակը երեկոյան է, մինչդեռ մենք անում ենք առավոտյան

Քնելուց առաջ մազերը սանրելը լավ մաքրում է գլխի մաշկը մահացած բջիջներից, փոշուց ու թեփից, իսկ փափուկ խոզանակով թեթև մերսումն օգնում է թթվածնի ու սննդարար նյութերի փոխանակմանը մազերի արմատներում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Կայքից արգելվում է նյութը պատճենել

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ