Յոթ բան, որոնք զույգերն անում են առողջ հարաբերությունների դեպքում

1. Կիսում են ցնցուղը:

Երբ ձեր հարաբերությունները իսկապես հասուն են դառնում՝ դուք սկսում եք միասին լոգանք ընդունել: Կամ գոնե կիսել լոգարանը: Չնայած ցնցուղն ավելի հեշտ է: Տրորել միմյանց մեջքը, փոխանցել շամպունը, տրորել միմյանց կրունկները սքրաբով… Այս ամենն էլ հենց սերն է:

2. Ֆասթ ֆուդ են փնտրում գիշերվա ժամը 2-ին:

Եթե դուք չեք կարողանում քնել եւ ցանկանում եք մի բան ուտել, ապա ձեզ համար  ոչ մի խնդիր չկա՝ ֆասթ ֆուդ պատվիրելու առումով: Այդպե՞ս չէ: Դուք հավանաբար նման բան արել եք, երբ միայնակ էիք: Եւ հիմա, երբ հարբերությունները վերածվել են սիրո, դուք դա նորից եք անում:  Դուք այլեւս միմյանցից գաղտնիք չունեք:

3. Միասին են դիտում հեռուստաշոուն:

Երբ սիրահարներից մեկը ակտիվորեն մի բան է անում, ասենք՝ հեռուստաշոու է դիտում, մյուսը միանում է նրան: Դուք չեք կարող համարել, որ մտերիմ եք, եթե միասին չեք դիտել սիրելի սերիալի բոլոր 8 սեզոնները:

4. Դուք նույն բանն եք դիտում, եթե անգամ գտնվում եք տարբեր քաղաքներում:

Դուք երկուսով ինչ-որ շոու եք դիտում, եւ այն բաց չեք թողնում, եթե անգամ ձեզնից մեկը գործուղման մեջ է: Սա հենց կոչվում է «սեր՝ կենցաղում»:

5. Ձեզնից յուրաքանչյուրը մահճակալի վրա «իր տեղն» ունի:

Դուք դեռ չեք որոշել, ով՝ մահճակալի որ կողմում է քնում: Զույգերը, որոնք գիտեն, թե ինչ է սերը, չեն կարող թերագնահատել քնի կարեւորությունը: Ուստի սովորաբար նրանք իրենք են առաց պայմանավորվելու որոշում՝ ով որտեղ է քնում համատեղ մահճակալին:

6. Քնի մեջ գրկախառնվում են հատուկ ձեւով:

Տղաներ, ազնվորեն: Դուք կցանկանայիք գրկել ձեր ընկերուհուն ողջ գիշեր, բայց դա իրատեսական չէ: Աղջիկներ, անկեղծ լինենք: Ոչ ոք ձեզ չի կարող գրկել ողջ գիշերը, հատկապես՝ ամռանը: Սիրող զույգերը հիմնականում այսպես են քնում. միմյանց սեղմված քնում են, հետո հեռացնում են ձեռքը կամ հեռանում են: Սիրո ուժեղ նշան է, երբ նրանք շարունակում են դիպչել միմյանց, օրինակ, կրունկներով:

7. Ստիպում են միմյանց ծիծաղել:

Ծիծաղը շատ կարեւոր է ցանկացած հարաբերությունների համար: Հումորի զգացողությունը կարեւոր նշանակություն ունի հարաբերություններում «թեթեւության» համար: Եթե դուք դեռեւս ի վիճակի եք ստիպել միմյանց ժպտալ, նշանակում է՝ ձեր հարաբերություններում ամեն ինչ կարգին է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: