Կանաչ թեյը երկարացնում է երիտասարդությունը

Բոլորս ենք ցանկանում միշտ երիտասարդ եւ գեղեցիկ մնալ, առողջ եւ փայլուն մաշկ ունենալ:

Կանաչ թեյը մեր օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիվ վիտամիններ եւ միկրոմասնիկներ է պարունակում: Այն երկարացնում է օրգանիզմի երիտասարդությունը, պահպանում է մաշկի երիտասարդությունն ու թարմությունը, լավացնում է դեմքի գույնը, առույգացնող եւ արթնացնող արդյունք է տալիս:

Ճապոնացի գիտնականների ուսումնասիրության համաձայն, կանաչ թեյի սիրահարները մյուսներից միջինը 5-7 տարի ավելի են ապրում: Կանաչ թեյն օգտակար է նաեւ որպես հակավիրուսային միջոց: Համարվում է, որ այն խոչընդոտում է քաղցկեղային բջիջների առաջացմանն եւ զարգացմանը:

Կանաչ թեյն անպայման անհրաժեշտ է խմել առանց շաքարի, բայց կարելի է մի փոքր մեղր ավելացնել: Չի կարելի նաեւ դրան կաթ ավելացնել. այն նվազեցնում է ըմպելիքի օգտակար հատկությունները: Օրական 4-6 բաժակ թեյը միանգամայն բավարար է ձեր օրգանիզմի կենսական ուժերը պահպանելու համար: Կանաչ թեյը պատրաստվում է 5-8 րոպեում:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: