5 բան, որ անում է յուրաքանչյուր Ջրհոս բաժանման ժամանակ

Ներկայացնում ենք 5 բան, որ անում է յուրաքանչյուր Ջրհոս բաժանման ժամանակ:

1. Փորձում է շրջանցել ձեր զգացմունքները, որպեսզի իրեն վատ չզգա այն բանից, որ ձեզ ցավ է պատճառել

Հոգու խորքում յուրաքանչյուր Ջրհոս շատ զգայուն է, այդ պատճառով, իհարկե, նրանք ցանկանում են այնպես փախչել հարաբերություններից, որպեսզի ձեզ ցավ պատճառելու համար իրենց սարսափելի մարդ չզգան:

2. Ասում է․ «Կներես, մենք չենք կարող ընկերներ լինել»

Սրտից դուրս և աչքից էլ հեռու փոքրիկ․․․

3. Թվում է օտարացած և սառը

Մի անհանգստացեք: Նրանք իրոք ժամանակին սիրել են ձեզ և հնարավոր է դեռևս սիրում են: Նրանք գերադասում են կանգ չառնել և չմտածել այն մասին, թե ինչ են զգում: Այլ դրա փոխարեն փորձում են մոտենալ այն տարածությանը, որտեղ իրենց կարող են երջանիկ զգալ:

4. Սկսում է շփվել մեծ քանակությամբ մարդկանց հետ և դառնում է սոցիալապես առավել ակտիվ

Մի մտածեք, որ նրանք միայնակ են «սգում», որովհետև դա այդպես չէ: Ջրհոսները իրենց համար կգտնեն աջակցություն, նույնիսկ չկասկածեք: Դա կարող է նշանակել, որ նրանք instagram-ում կբաժանորդագրվեն միլիոնավոր աղջիկների էջերին, կամ դա կարող է նշանակել, որ նրանք ամեն օր հաճախում են մարզասրահ և սկսում են տարվել սեփական բիցեփս-տրիցեփսներով:

5. Մտածում է 100% տրամաբանորեն և 0% էմոցիոնալ

Ձեզ կթվա, որ նրանք ուղղակի թքած ունեն: Կենդանակերպի որոշ նշանների ներկայացուցիչներ հաճախ ասում են․ «Գրողը տանի, ես այնքան տխուր եմ, ինչո՞ւ այդ հարաբերությունները քայքայվեցին․․․ և այլն․․․ և այլն․․․»: Իսկ Ջրհոսները շատ հավանական է, որ կասեն․ «Ինձ պետք չէ վերլուծել, թե ինչու այդ հարաբերությունները չաշխատեցին: Փաստն այն է, որ դրանք չեն զարգանում»: Դա չի նշանակում, որ դա իրենց համար միևնույնն է, դա ուղղակի նշանակում է, որ նրանք մտածում են, որ էմոցիաներով չես կարող երկար մի տեղում նստած մնալ, քանի որ դրանք չեն ծառայում այնպես, ինչպես կցանկանաս, որ ծառայեն:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: