Կենդանակերպի ամենաառնական նշանները

5. Աղեղնավոր

Աղեղնավորները կյանքով լեցուն լավատեսներ են, որոնց հատուկ են արկածները: Նրանց անկախ ու առնական բնավորությունը գրավում է այն տղամարդկանց, որոնք լավ ընկերոջ կարիք ունեն, իսկ կանանց պարզապես խելքահան է անում: Աղեղնավորները նաեւ յուրահատուկ են ռիսկերի գնալու հանդեպ իրենց հակումով: Նրանց թվում է , որ ռիսկի գնացող մարդիկ հաջողակ են ու համարձակորեն նետվում են արկածների գիրկը, որոնք, ի դեպ, մեծամասամ իրոք հաջողություն են բերում: Քիչ չեն դեպքերը, երբ կանայք տարվում են աղեղնավորներով, ինչն էլ նպաստում է, որ նրանք համարվեն կենդանակերպի ամենաառնական նշաններից մեկը:

4. Երկվորյակներ

Այս նշանի տղամարդկանց առնականությունը համադրվում է հնարամտության հետ, ահա թե ինչու են նման տղամարդկանց հանդիպող կանայք կորցնում խոսելու ունակությունը: Իսկապես, այս նշանի տղամարդիկ շատ մեծ հմայք ունեն: Նրանք աջ ու ձախ կռվի մեջ չեն ընկնում, երկար մորուք չեն աճեցնում ու չեն հագնում կոտոշներով սաղավարտ, բայց նրանց աչքերում կարդացվում է այնպիսի ինքնավստահություն սեփական ուժերի հանդեպ, որ կանայք չեն կարողանում նրանց «ոչ» ասել: Միակ թերությունը, թերեւս, ոչ մշտական լինելն է: Ճիշտ է՝ այստեղ եւս նրանք տղամարդկություն են ունենում խոստովանել, որ զգացմունքները սառել են:

3. Կարիճ

Այս նշանի արական սեռի ներկայացուցիչներն իսկական տղամարդիկ են: Կարիճը միշտ հասնում է իր ցանկալիին, այն էլ՝ մի փոքր ագրեսիվ կերպով, դաժանորեն ու կրքով: Ոմանց դա վախեցնում է, բայց կանանց մեծամասնությունը հենց այդպիսի տղամարդկանց մասին է երազում, ով առանց թույլտվության կվերցնի այդ կնոջն ու կհայտարարի իրենը: Այո, առօրյայում նրանք բավականին կոպիտ ու դաժան են, սահմաններ չեն ճանաչում ու նրանց համար միշտ ամեն ինչ քիչ է: Այդպիսի տղամարդու հետ հարաբերությունները մշտական հակամարտություն են հիշեցնում:

2. Խոյ

Ի տարբերություն կարիճների՝ խոյերը այդքան բացահայտ չեն ցուցադրում իրենց զգացմունքները ու չեն բարձրաձայնում իրենց առավելությունների մասին: Բայց դա անհրաժեշտ չէ, քանի որ նրանց տղամարդկային որակները երեւում են հենց սկզբից: Այս տղամարդիկ թեժ են ու կամայական, բայց դա չի համադրվում դաժանության հետ, ինչն էլ գրավում է հակառակ սեռին: Նրանք նրբանկատ են ու ամենուր իրենց կանոններն են թելադրում այնքան ճիշտ ձեւով, որ կանայք սիրով զիջում են նրանց լիդերին դերը: Խոյը առաջնորդ է նաեւ տղամարդկանց միջավայրում ու իր տղամարդկությունը անվիճելիորեն ընդունում են նաեւ նրանք:

1.Առյուծ

Այս նշանի տղամարդիկ բավականին ինքնասիրահարված են: Նրանք բնությունից պարգեւատրված են առատաձեռնությամբ, հպարտությամբ ու իշխելու ցանկությամբ: Շատ կանայք են երազում ենթարկվել նրանց, քանի որ նրանք մեծատառով տղամարդիկ են, որոնք կարիք չունեն ապացուցել, որ առաջնորդ են: Կանայք ենթարկվում են նրանց կամքին, քանի որ հասկանում են, որ հուսալի ձեռքերում են: Կյանքն ինքնին ապացուցում է, որ առյուծներն ամենաբարձր որակների տեր տղամարդիկ են:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ