17 մեջբերում, որոնք Ձեզ ուժ կտան հեռացնել այդ մարդուն Ձեր կյանքից

Այս մեջբերումների օգնությամբ Դուք կկարողանաք այդ մարդուն հեռացնել Ձեր կյանքից: Յուրաքանչյուրիս կյանքում էլ կա ինչ-որ մեկը ում մենք չենք կարողանում այդքան հեշտությամբ հեռացնել մեր կյանքից, մտքից ու սրտից: Բայց ահա 17 մեջբերումներ, որոնք կօգնեն Ձեզ անել դա:

Երբ ինչ-որ մեկին թույլ ես տալիս, որ հեռանա քո կյանքից, դա չի նշանակում, որ նա այլևս քեզ չի հետաքրքրում: Դա նշանակում է, որ միակ մարդն ում դու կարող ես վերահսկել, դա դու ես:

Դու չես կարող պահել մեկին, ով ցանկանում է հեռանալ: Դու կարող ես միայն սիրել այն, ինչ ունես՝ քանի դեռ այն քոնն է:

Գալիս է մի պահ, երբ գիտակցում ես, որ արդեն չափազանց շատ բան ես արել նրան պահելու համար: Հաջորդ քայլը, որ մնում է անել դա կանգ առնելն է՝ նրան հանգիստ թողնելն ու հեռանալը: Դա չի նշանակում, որ հանձնվում ես և այլևս պետք չէ փորձել: Այն ինչ քոնն է, ի վերջո քոնն էլ կլինի, իսկ այն ինչ քոնը չէ՝ չի դառնա քոնը, որքան էլ ջանք գործադրես:

Եթե մարդը քեզ չի համապատասխանում 2017թ.-ին, ուրեմն նա չի համապատասխանի նաև 2018թ.-ին: Բաց թող նրան:

Հրաժարվիր կապվածությունից:

Երբեմն պետք է մոռանալ այն ինչ զգում ես ու հիշել այն ինչին արժանի ես:

Դու չէիր սիրում նրան, դու պարզապես չէիր ցանկանում մենակ լինել:

Ոմանք կարծում են, թե մարդուն չմոռանալը դա ուժեղ լինելու նշան է, բայց իրականում մարդուն բաց թողնելու համար ավելի շատ ուժ է պահանջվում:

Եթե այդ մարդու հետ դու երջանիկ չես, պարզապես բաց թող նրան:

Երբեմն ինչ-որ լավ բան տրոհվում է ավելի լավ բան դառնալու համար:

Երբեմն նա բաց չի թողնի, մինչև չհասկանա, որ այլևս պահելու ոչինչ չկա:

Որքան երկար մնաս սխալ մարդու կողքին, այնքան քիչ հնարավորություն կունենաս ճիշտ մարդուն հանդիպելու համար:

Երբեմն պետք է որոշ մարդկանց հեռացնել կյանքից, ավելի լավերին տեղ հատկացնելու համար:

Պետք չէ սպասել, թե երբ կանցնի փոթորիկը, պետք է սովորել պարել անձրևի տակ:

Կառչել մի բանից, որն անցել է, դա նշանակում է հավատալ, որ կա միայն անցյալ, բաց թողնել՝ նշանակում է, իմանալ, որ կա ապագա:

Մի օր ինչ-որ մեկը կմտնի քո կյանք ու դու կահասկանաս, թե ինչու մեկ ուրիշի հետ չստացվեց:

Կկատարվի այն, ինչ ճակատագրով է որոշված:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ