Թեստ. ինչից են վախենում

Թեստ, որը կօգնի բացահայտել՝ ինչից եք վախենում սիրային հարաբերություններում:

Նկարիչ:

Վախենում եք, որ զուգընկերը ձեր թուլությունները կարող է օգտագործել ձեր դեմ: Գիտեք, որ սիրո վրա հիմնված հարաբերությունները փոխզիջման կարիք ունեն և պատրաստ եք դրան, սակայն վախենում եք, որ ձեր սերը զուգընկերոջ հանդեպ կվերածվի զենքի, որը վերջինս կօգտագործի ձեր դեմ: Փորձեք թուլանալ: Հնարավոր չէ իսկապես մտերիմ հարաբերություններ կառուցել որևե մեկի հետ՝ առանց ռիսկի:

Կիսամերկ կին:

Վախենում եք, որ զուգընկերը կդադարի սիրել ձեզ, երբ այլևս երիտասարդ և գեղեցիկ չեք լինի: Թեև հասկանում եք, որ արժանի եք սիրո՝ անկախ նրանից՝ ինչ տեսք ունեք, ինքնավստահության համար ձեզ հարկավոր է գեղեցիկ լինել: Եթե զուգընկերը որոշի լքել ձեզ արտաքինի փոփոխության հետևանքով, նա իսկապես ձեզ լավություն կանի: Դուք արժանի եք մարդու, ով սիրում է ձեզ՝ անկախ որևէ բանից:

Խնձոր:

Վախենում եք, որ զուգընկերը կխլի ձեր ժամանակը: Սիրում եք ինքներդ ձեզ ժամանակ հատկացնել և վախենում եք, որ եթե զուգընկերն իմանա՝ որքան եք իրեն սիրում, ձեզանից ավելի ու ավելի շատ ժամանակ կպահանջի, որը ձեզ անհրաժեշտ է հենց ձեզ համար: Եթե ժամանակն այդքան կարևոր է ձեզ համար, մի վախեցեք ասել այդ մասին: Սիրող, հոգատար զուգընկերը կհասկանա ձեր պահանջները:

Փակ աչքերով դեմք:

Վախենում եք, որ կկոտրեն ձեր սիրտը: Սիրահարվելու դեպքում ամբողջությամբ կորում եք զգացմունքի մեջ, բայց վախենում եք, որ կարող եք այրվել: Բոլորը, ովքեր ցանկանում են գտնել իրենց սիրուն, պետք է դիմեն այդ ռիսկին: Իհարկե, կոտրված սրտով ապրելը դժվար է, բայց ավելի վատ է, երբ հրաժարվում եք սիրուն հնարավորություն տալ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ