Իտալական դիետա. լավագույն միջոցն ընդամենը մեկ շաբաթում 9 կգ ավելորդ քաշից ազատվելու համար

Ավելորդ քաշի դեմ պայքարը բավական բարդ է ու հոգնեցուցիչ: Ընդ որում, տարիքի հետ այս խնդրից ազատվելը շատ ավելի դժվար է լինում, քանի որ դանդաղում է նյութափոխանակության համակարգի աշխատանքը: Սակայն կա մի արդյունավետ միջոց, որը ոչ միայն արդյունավետ է, այլև պարզ է ու հասանելի:

Իտալական դիետան նախատեսված է ընդամենը 7 օրվա համար, ինչի շնորհիվ բացասաբար չի անդրադառնում ո՛չ օրգանիզմի, ո՛չ հոգեկան առողջության վրա: Սակայն անգամ այս մեկ շաբաթվա ընթացքում այն թույլ կտա ազատվել մինչև 9 կգ ավելորդ քաշից:

Իրականում իտալական դիետան ամենահասարակ սննդակարգն է, որի ընթացքում մարդն օրական սնվում է 3 անգամ՝ օգտագործելով անհրաժեշտ սննդարար նյութերով հարուստ մթերք: Ընդ որում, այս սննդակարգի շնորհիվ կարելի է ոչ միայն նիհարել, այլև ազատվել այտուցներից:

Սակայն հարկ է հիշել, որ ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է հետևել որոշակի կանոնների: Անհրաժեշտ է.

• բացառել սննդակարգից շաքարավազն ու քաղցրավենիքը,

• չօգտագործել հացաբուլկեղեն,

• օրական 1.5-3 լիտր մաքուր ջուր խմել,

• օրական քնել առնվազն 7 ժամ,

• քայլել օրական առնվազն 10 րոպե:

Իտալական դիետան.

Այս սննդակարգը ենթադրում է օրական երեքանգամյա սնունդ՝ նախաճաշ, ճաշ ու ընթրիք: Բացի այդ, սաստիկ քաղցի դեպքում կարելի է քնելուց առաջ մի բաժակ կեֆիր խմել, իսկ նախաճաշի ու ճաշի միջև խմել սուրճ մի կտոր մարմելադով կամ մի բուռ չրերով:

Նախաճաշի տարբերակներ.

• 1-ին տարբերակը. 2 հավկիթով ձվածեղ, 50 գրամ պինդ պանիր ամբողջահատիկ հացով, 150 մլ կանաչ թեյ կամ սուրճ (առանց շաքարավազի):

• 2-րդ տարբերակը. 200 գրամ շիլա պատրաստված ջրով (ամբողջահատիկ), 50 գրամ պինդ պանիր, 2 հատ խնձոր, կանաչ թեյ:

• 3-րդ տարբերակը. 2 հատ խաշած հավկիթ, 3 ճաշի գդալ վարսակի թեփ՝ պատրաստված ջրով կամ անյուղ կաթով:

Ճաշի տարբերակներ.

• 1-ին տարբերակը. 200 գրամ սնկով կրեմ-ապուր, 150 գրամ բանջարեղենային աղցան ձիթայուղով ու կիտրոնի հյութով:

• 2-րդ տարբերակը. 200 մլ հավի արգանակ տապակած հացով, 200 գրամ թարմ բանջարեղեն, 5 հատ ձիթապտուղ:

• 3-րդ տարբերակը. 200 մլ տավարի մսի արգանակ, 150 գրամ վարունգով ու կանաչեղենով աղցան, 1 հատ նարինջ:

Ընթրիքի տարբերակներ.

• 1-ին տարբերակը. 200 գրամ մակարոն (պատրաստված ցորենի պինդ տեսակներից) և 150 գրամ հավի խաշած կրծքամիս:

• 2-րդ տարբերակը. 200 գրամ հնդկաձավարով շիլա (առանց յուղի), 100 գրամ շոգեխաշած տավարի միս կամ տավարի լյարդ:

• 3-րդ տարբերակը. 200 գրամ շոգեխաշած բանջարեղեն, 200 գրամ շոգեխաշած ձուկ (ցանկալի է ընտրել անյուղ տեսակներից):

Ցանկության դեպքում կարելի է պարբերաբար փոխել նախաճաշի, ճաշի ու ընթրիքի տեսակները, քանի որ դրանցում ներառված է միայն ըստ սննդակարգի թույլատրվող մթերք: Այս դիետային հետևելուց հետո արդյունքը հնարավորինս երկար պահպանելու և քաշի ավելացումից խուսափելու համար հարկավոր է աստիճանաբար վերադառնալ նախկին սննդակարգին: Բացի այդ, հարկավոր է անպայման կարգավորել սննդակարգը, հրաժարվել վնասակար մթերքից ու լինել ֆիզիկապես բավական ակտիվ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...