Ճապոնական տեխնիկա՝ ալարկոտությունը հաղթահարելու համար

Ճապոնական տեխնիկա՝ ալարկոտությունը հաղթահարելու համար

Գրեթե բոլոր մարդիկ ժամանակ առ ժամանակ նոր նպատակներ են դնում իրենց առջև, իսկ վերջում ձախողում են դրանց հասնելու գործընթացը։

Հիմնականում մարդիկ հասնում են այն վիճակին, որ սկսում են իրենք իրենց ասել. «Մենք դեռ պատրաստ չենք, մենք դա կանենք հաջորդ շաբաթ, հաջորդ ամիս… հաջորդ տարի և այլն»:

Հնարավոր է նույնիսկ լինի այնպես, որ սկզբում մենք մեծ նվիրվածությամբ սկսենք, սակայն փոքրիկ առաջընթաց ունենալուց հետո ինքներս մեզ համոզենք, որ արդեն բավականին բան ենք արել՝ այդ կերպ հետաձգելով հաջողության հասնելը կամ բացառելով դրա լինելը։

Սակայն ինչո՞ւ է այսպիսի բան պատահում շատ մարդկանց հետ։ Պատասխանը շատ պարզ է. քանի որ մենք ցանկանում ենք շատ բանի հասնել և դա անել շատ արագ, քանի որ մենք խուսափում ենք նոր պատասխանատվություններից, և քանի որ շատ դժվար է հրաժարվել հին սովորություններից և նոր բաներ փորձել։

Ճապոնական տեխնիկա՝ ալարկոտությունը հաղթահարելու համար

Այս հատկությունից ազատվելով՝ մենք կարող ենք նոր հեռանկարներ ստեղծել ինքներս մեզ համար, և առաջարկում է ծանոթանալ ալարկոտութունը հաղթահարելու ճապոնական այս տեխնիկային, որի օգնությամբ անհասանելի բարձրունքներ պարզապես չեն լինի։

Կաիզեն

(կամ 1 րոպեի սկզբունք)

Ճապոնական մշակույթում գոյություն ունի Կաիզեն կիրառությունը, որը ներառում է ինքնազարգացման «1 րոպեի սկզբունքը»։ Այս գաղափարի հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մարդը պետք է որևէ բան անել սովորի ամեն օր 1 րոպե իր վրա աշխատելով և դա անի նույն ժամին։

Բնականաբար, սա դժվար չի լինի նույնիսկ ամենաալարկոտ մարդկանց համար, քանի որ 1 րոպեն շատ կարճ ժամանակահատված է։ Եթե մենք հեշտությամբ կարողանում ենք 1 ժամ որևէ բանով չզբաղվելու համար արդարացումներ գտնել, ապա 1 րոպեի դեպքում այդ արդարացումները պարզապես չկան։

Ճապոնական տեխնիկա՝ ալարկոտությունը հաղթահարելու համար

Անկախ նրանից՝ դուք պատրաստվում եք մարզանք անել կամ օտար լեզվով գիրք կարդալ, մեկ րոպեի պարագայում դուք դա կդիտարկեք ոչ թե որպես պարտավորություն, այլ ժամանցի ձև, որը նաև հաճույք կպատճառի Ձեզ։

Ամեն օր փոքրիկ քայլ անելով դեպի բաղձալին՝ դուք ինքնակատարելագործման ճանապարհը կբռնեք և ահռելի արդյունքների կհասնեք։

Շատ կարևոր է հաղթահարել ինքնավստահության պակասը, ինչպես նաև ազատվել մեղքի և անօգնականության զգացումներից։

Դուք պետք է հաղթական շունչ զգաք՝ ավելի վստահ առաջ շարժվելու համար։ Երբ դուք սկսեք նման զգացողություններ ապրել, գնալով կավելացնեք Ձեր առջև դրված նպատակին հասնելու վրա ծախսվող ժամանակի չափը։

Մեկ րոպեի սկզբունքը ցույց կտա Ձեր արածի արդյունքները և կմոտիվացնի Ձեզ ավելի երկար ժամանակ ծախսելու՝ ավելի լավ արդյունքների հասնելու համար։

Ճապոնական տեխնիկա՝ ալարկոտությունը հաղթահարելու համար

Կաիզենը սկզբնավորվում է հենց Ճապոնիայում։ Բառը կազմված է երկու արմատներից՝ «կայ» (փոփոխություն) և «զեն» (իմաստություն)։ Այս տեխնիկան հորինել է Մասաակի Իմաին, ում խորին համոզմամբ՝ այս փիլիսոփայությունը կարող է հաջողություն ապահովել թե՛ բիզնեսում, թե՛ աշխատանքում և թե՛ անձնական կյանքում։

Առաջին հայացքից այս սկզբունքը կարող է կասկածելի թվալ հատկապես այն փաստի պատճառով, ըստ որի՝ կարելի է արդյունքի հասնել ընդամենը 1 րոպե ծախսելով։

Սակայն բարդ և ծավալուն ինքնազարգացման բոլոր ծրագրերը հոգնեցնում են մարդուն և հիասթափության պատճառով բացառում են որևէ շոշափելի արդյունքի հասնելը։ Մինչդեռ Կաիզենն այնպիսի սկզբունք է, որը հասանելի է ցանկացած մարդուն և կարող է կիրառվել ցանկացած ոլորտում։

Ճապոնիայում այն շատ հաճախ կիրառվում է կառավարման բնագավառում բարելավումներ իրականացնելու համար։

Ձեզ մնում է միայն հասկանալ, թե ինչի եք ուզում հասնել և սկսել օրական 1 րոպե աշխատել այդ ուղղությամբ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...