Մենք այնքան հաճախ ենք սկսել դիմել ֆոտոշոփի և այլ խմբագրումների օգնությանը, որ մոռացել ենք, թե իրականում որքան գեղեցիկ է մեզ շրջապատող աշխարհը:
Իսկ մենք նույնիսկ անզեն աչքով կարող ենք տեսնել այդ գեղեցկությունը:
Քանի որ բնությունը շարունակում է անընդհատ զարմացնել մեզ իր անակնկալներով, արտասովոր երևույթներով ու զարմանալի բնապատկերներով:
Այս ֆոտոշարքում հավաքված են զարմանալի լուսակնարներ առանց ֆոտոշոփի: Չէ որ աշխարը հիասքանչ է այնպիսին, ինչպիսին որ այն կա:
Հսկայական հրե գունդը թռչում է դեպի Երկիր: Ոչ-ոչ, սպասեք, սա ընդամենը ամպ է Մարոկոյում
Աշնան բոլոր գույները Պորտլենդում գտնվող հիասքանչ ճապոնական այգում
Դռանը փակցված զատկի ձվերի գունավոր նկարները կատվին նման են դարձրել Լուիս Քեռոլի հայտնի ստեղծագործության հերոսին
«Ես զբոսնում էի անտառում, պատահաբար տեսա այս սոճին, և հասցրեցի լուսանկարել մինչև անտառի պարեկային ծառայության գալը»
Կարծես, այս նկարում ժամանակը կանգ է առել
Ծառն ասես ներսից այրվում է, սա կախարդանք չէ, այլ իսկական գույն
Կրկնակի ծիածան Մեծ կանյոնում
Կարծես թե ոչինչ չի կարող խանգարել Իսլանդիայում գտնվող այս քաղաքի անդորրը
Լուսինը Մաունա-Կեա հրաբխի վերևում
«Իմ 4-ամյա զարմիկը սիրում է հրաբուխներ և դինոզավրեր, այդ պատճառով էլ ես նրա համար այս լուսանկարն եմ արել Հավայում».
Արծիվը նայում է իր արտացոլանքին սառույցի վրա
Լուսանկարն այնքան գեղեցիկ է, որ կարծես թե իրական չէ
Սան-Ֆրանցիսկոյի մառախլապատ աշտարակն ասես հեռվում նավի կայմ լինի
Մինչ բոլորը նկարվում էին Պիզայի աշտարակի հետ, նա պահել է ծիածանը
Մայրամուտի, համաչափության և հենց բնության տոն
Երկչափ երկնաքերը Բոստոնում
Այսպիսի տեսք ունի ամպրոպը Միջազգային տիեզերակայանից
Շունը պղպջակի մեջ
Այն դեպքը, երբ դիտակետն ամենակարևորն է
Աթոռի հենակը լույսը բաժանել է ծիածանի բոլոր գույների
Մայրամուտի արևն «այրել է» շանը
Գիշերը Սոլիտյուդ լճի վրա Գրանդ –Տիտոն այգում
Լավ լուսանկարիչը գիտի, ինչպես որսալ անհրաժեշտ պահը
Տախտակի վրա դրված խմորի գնդիկներն արտացոլանքում ասես մեծ թխվածք լինեն
Ծիր Կաթինը, տեսարան Մահվան հովտից, ԱՄՆ
Կարդում երկու թռչող ինքնաթիռներ են, և ինչպես նրանք չեն բախվել
Այս նկարում կարծես հսկա կինը հանգստանում է մեծ ժայռին հենված
Մայրամուտին արված Սարատով քաղաքի լուսանկարն ասես Երկիր մոլորակն է տիեզերքից, ախ հա, լուսանկարը շրջած է
Այս նկարները դիտելուց հետո ինչպես կարելի է մտածել ֆոտոշոփի մասին: Չէ որ մեզ շրջապատող աշխարհը լի է զարմանալի երևույթներով և անհավանական տեսարաններով: Կարևորը զերծ պահել մեր մոլորակը էկոլոգիական աղետներից, որպեսզի այն շարունակի մեզ զարմացնել ու հիացնել:
Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը
Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: