12 պատճառ հարազատներին ավելի հաճախ համբուրելու համար

Այն ոչ միայն հաճելի է, այլ նաև օգտակար: Իսկ թե ինչ օգտակար հատկություններ ունի համբույրը,մենք երբեմն չենք էլ պատկերացնում:

Որոշ ազգերի մոտ ընդհանրապես ընդունված չէ համբուրվելը: Կան երկրներ, որտեղ դա ամոթալի է համարվում նույնիսկ առանձին ժամանակ: Երկրնել էլ կան որտեղ քթերն ենիրար քսում:

Եվ շատ իզուր: Քանի որ դա շատ օգտակար է մարդու առողջության համար: Ահա օգտակար հատկություներից մի քանիսը:

1) Երջանիկ է դարձնում

Այն նպաստում է օրգանիզմում երջանկության հորմոնի՝ օքսիտոցինի առաջացմանը: Օգնում է մարդուն ազատվել սթրեսից և ավելի երջանիկ զգալ:

2) Փրկում է կնճիռներից

Հայտնի «ֆրանսիական» համբույրը դեմքի ծերության դեմ լավագույն միջոցն է: Այն դեմքի համար մարզանք է պարզապես, ինչի շնորհիվ դեմքի մաշկն ավելի լավ է սնուցվում և կնճիռները հարթվում են:

3) Հանում է սթրեսը

Այս դեպքում նվազում է սթրեսի և անհանգստության հորմոնների արտադրությունը, որոնք կարող են բացասաբար ազդել օրգանիզմի վրա, առաջացնել անքնություն, ինսուլինի ավելացում, ճնշման բարձրացում: Համբույրի ժամանակ տեղի ունեցող քիմիական փոփոխությունների շնորհիվ մարդն իրեն ավելի հանգիստ ու պաշտպանված է զգում:

4) Բարձրացնում է լիբիդոն

Համբույրի շնորհիվ տղամարդկանց արյան մեջ բարձրանում է տեստոսթերոն հորմոնի քանակը, ինչը շատ կարևոր է սիրելիի հետ փոխհարաբերություններում:

5) «Դժվար» օրերն ավելի հեշտ տանելի է դարձնում

Եթե դուք վատառողջ եք, և աշխարհը ձեզ պատկերվում է մռայլ գույներով, ապա սիրելիի գգվանքն ու համբույը ձեզ կօգնեն ավելի թեթևացած զգալ, ազատվել գլխացավից ու լարվածությունից:

6) ՈՒնի ցավազրկող ազդեցություն

Պարզվում է, որ այն նպաստում է օրգանիզմում մի նյութի արտադրության, որն ունի մորֆիի պես ազդեցություն: Այդ նյութի ազդեցության շնորհիվ բոլորովին մոռանում ես ցավի մասին:

7) Փոխարինում է էքստրիմը

Իսկական կրքոտ համբույրը մարդու ուղեղում նույն քիմիական ռեացիան է առաջացնում, ինչ որ պարաշյուտով թռչելն ու ատրճանակով կրակելը: Դա օրգանիզմում ադրենալինի առաջացման արդյունքում է տեղի ունենում:

8) Երկարացնում է կյանքը

Համաձայնեք, որ կյանքը երկարացնելու այս առանց «վատ ազդեցության» տարբերակն ուղղակի հրաշալի է: Դեռևս նախորդ դարի 80-ական թվականներին կատարված փորձերը ցույց են տվել, որ համբույրը երկարացնում է մարդու կյանքը:

Բացի այդ, տղամարդը, որը սովորություն ունի ամեն առավոտ համբուրել կնոջը, ավելի քիչ է վթարի ենթարկվում և սթրեսային իրավիճակներում հայտնվում:

9) Օգնում է նիհարել

Մեկ րոպե տևող համբույրը խլում է 26 կալորիա: Համեմատեք, մեկ րոպե արաք քայլելիս դուք ծախսում եք 4 կալորիա: Այնպես որ սիրահարները միշտ կարող են սլացիկ մնալ առանց դիետաների:

10) Ամրացնում է իմունիտետը.

Համբուրվելիս սիրահարները փոխանակում են բակտերիաներ: Մի վախեցեք, վտանգավոր ոչինչ չկա:

Մեր օրգանիզմում բակտերիաների 20% անհատական է, և հենց այդ մասն էլ բարձրացնում է իմունիտետն արտադրելով հակամարմիններ: Դրանք էլ պաշտպանում են մարդու օրգանիզմը զանազան հիվանդություններից:

11) Կարգավորում է ճնշումը

Ամեն ինչ պարզ է, եթե արյան շրջանառությունն արագանում է, ապա ճնշումը դանդաղ բարձրանում է: Հիանալի է հիպոտոնիկների համար, որոնք աշխուժանալու կարիք ունեն:
Բայց այս դեպքում արդյո՞ք այն հակացուցված է բարձր ճնշում ունեցող մարդկանց համար: Իհարկե ոչ: Քանի որ այս դեպքում ստեղծվում է հավասարակշռության վիճակ, որը թուլացնում է սպազմը:

12) Ակտիվացնում է արյան շրջանառությունը

Զարկերակն արագանալու հետ արագանում է նաև շնչառությունը: Այս դեպքում օրգանիզմն ավելի է հարստանում թթվածնով, քանի որ արյան միջոցով այն մատակարարում է բոլոր օրգանները:

Դա բարենպաստ է ազդում սիրտ-անոթային համակարգի և մյուս օրգանների վրա՝ թոքեր, ստամոքս, աղիներ և այլն:

Իսկ դուք ինքպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ