Հզոր դիմակ մազերի համար. մեկ ամսում` 15 սմ

Եթե ցանկանում եք շատ արագ երկարեցնել մազերը, ապա փորձեք այս շատ հեշտ դիմակը:

Օգտագործեք այն մեկ ամիս՝ շաբաթը մեկ անգամ, և մազերը կերկարեն 15 սմ-ով:

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 2 ճաշի գդալ մանանեխի չոր փոշի
  • 2 ճաշի գդալ տաք ջուր
  • 1 դեղնուց
  • 2 թեյի գդալ ձիթապտղի յուղ
  • 2 թեյի գդալ շաքարավազ (որքան շատ է շաքարավազը, այնքան ուժեղ է ազդում մանանեխը)

Պատրաստման եղանակը

Մանանեխի փոշին խառնեք ջրի հետ, ավելացրեք մյուս բաղադրիչներն ու լավ խառնեք:

Քսեք գլխամաշկին` խուսափելով մազարմատներին շատ դիպչելուց:

Փաթաթեք գլուխը պոլիէթիլենային տոպրակով, վրայից դրեք տաք գլխարկ կամ փաթաթեք սրբիչով:

Պահեք դիմակը 15 րոպեից մինչև մեկ ժամ` կախված նրանից, թե որքան շատ է այրում մանանեխը:

Դրանից հետո լվացեք մազերը տաք ջրով, ապա՝ շամպունով:

Անհրաժեշտ բաղադրիչները

  • 1 ճաշի գդալ հնդյուղ (касторка)
  • 1 ճաշի գդալ ձիթապտղի յուղ
  • 1 դեղնուց

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լավ խառնել և քսել մազարմատներին:

Որպեսզի դիմակը լավ ազդի, դիմակը քսելուց հետո խորհուրդ է տրվում գլուխը փաթաթել տաք ցելոֆանով և սրբիչով:

Պահեք դիմակը մեկ ժամից ոչ պակաս:

Դրանից հետո լվացեք գլուխը:

Ահա ևս մեկ դիմակ

1 թեյի գդալ հնդյուղը, 1 ճաշի գդալ մեղրը, 1 հավկիթն ու 2 սոխի հյութը խառնել, քսել մազարմատներին, պահել 2 ժամ և լվանալ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: