Անմահական կոտլետներ` առանց 1 գրամ մսի

Համեղ կոտլետներ կարելի է պատրաստել ոչ միայն տավարի, խոզի, հորթի կամ հավի մսից, դրա համար շատ հարմար են այնպիսի սնկերը, ինչպիսին օպյատան է:

Չե՞ք հավատում:

Այդ դեպքում զինեք համբերությամբ և սկսեք պատրաստելը:

Բաղադրիչներ.

1. 1կգ օպյատա

2. 2 հատ խաշած կարտոֆիլ

3. 20գ կաթ

4. 1 բաժակ ալյուր

5. 2 հատ ձու

6. Աղ

7. Սև աղացած պղպեղ

8. 100գ պակսիմատ

Պատրաստման եղանակը.

Եփեք օպյատան աղ արած ջրում, թողեք մի փոքր սառչի և աղացեք մսաղացի օգնությամբ: Եփեք կարտոֆիլը և կաթով պյուրե պատրաստեք: Ավելացրեք աղացած օպյատայի վրա ձուն, կարտոֆիլի պյուրեն, ալյուրը, աղ և աղացած սև պղպեղ: Խմոր հունցեք:

Որպեսզի խմորը չկպչի և հնարավոր լինի գեղեցիկ և հարթ կոտլետներ պատրաստել, թռչեք ձեռքերը ջրով և սկսեք ձևավորել կոտլետները: Թավալեք կոտլետները պակսիմատի մեջ և տապակեք դրանք բուսայուղի մեջ:

Մատուցել կոտլետները կարելի է թթվասերով, կետչուպով կամ պանրային սոուսով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...