Չե՞ք կարողանում ոչ մի կերպ նիհարել. փորձեք այս միջոցը

Չե՞ք կարողանում ոչ մի կերպ նիհարել. փորձեք այս միջոցը

Ավելորդ քաշից ազատվելը բարդ է, բայց ոչ անհնար։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Այս խորհուրդները կարող են օգնել ավելորդ կիլոգրամների դեմ պայքարում։

Ուտելուց առաջ ջուր խմեք։ Սովորություն դարձրեք ուտելուց 10 րոպե առաջ երկու բաժակ ջուր խմել։ Ջուրը նպաստում է օրգանիզմից ավելորդ նյութերի հեռացմանը, օգնում է ներքին օրգաններին ճիշտ աշխատել և կարգավորել նյութափոխանակությունը։

Սննդին կծու պղպեղ ավելացրեք։ Եթե կծու մթերքի յուրացման հետ կապված խնդիրներ չկան, ներառեք այն սննդակարգում։ Դա օգնում է ճարպերի այրմանը։ 2 անգամ ավելի արագ քայլեք։ Արագացրեք քայլքի տեմպը։ Եթե ֆիզիկական վարժություններ անելու ժամանակ չունեք, սա կարող է դառնալ կալորիաներ այրելու լավագույն միջոցը։

Միանգամից շատ ուտելու փոխարեն՝ սնունդ ընդունեք մի քանի անգամ՝ փոքր քանակով։ Իդեալական կազմվածք ունենալու գաղտնիքներից մեկը. հարկավոր է ուտել օրվա ընթացքում մի քանի անգամ, քիչ քանակով։ Ավելորդ կիլոգրամներից ազատվելու համար հարկավոր է նաև նվազեցնել հացի օգտագործումը։ Այն կարող եք փոխարինել առաջարկվող միջոցով։

Բաղադրիչներ

400 գրամ հավի աղացած միս

1 ձու

1 սոխ

100 գրամ անյուղ պանիր

1 լոլիկ

2 ճաշի գդալ տոմատ

կանաչի

աղ, պղպեղ։

Պատրաստման եղանակը` Կտրատեք սոխը, խառնեք հավի միսը, ձուն, աղն ու պղպեղը։ Մանր կտրատեք պանիրը, լոլիկն ու կանաչին։

Ավելացրեք պանիրն ու կանաչին, լավ խառնեք։ Ստացված զանգվածը լցրեք տարայի մեջ, շերտով տոմատ քսեք, վրան դրեք լոլիկը։ Թխեք 30 րոպե՝ 230 աստիճանի պայմաններում։ 30 րոպե անց հանեք, թափեք հեղուկը, ավելացրեք պանիրն ու թխեք ևս 30 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...