Դափնու տերևի կախարդական հատկությունները, որոնց մասին շատերս չգիտենք

Դափնու տերևը խոհանոցի մշտական բնակիչներից է։ Այս միջերկրածովյան համեմունքը մենք օգտագործում ենք ապուրներ, մսեղեն, մարինադներ ու թթուներ պատրաստելիս։ Բայց պարզվում է, որ, բացի համեմունք լինելուց, դափնու տերևը նաև ժողովրդական բժշկության մեջ է լայնորեն օգտագործվում։

Դափնու տերևի բուժիչ հատկությունները

Շաքարախտի դեպքում

Թերմոսի մեջ դափնու 10 տերև դրեք, վրան 3 բաժակ եռացրած ջուր լցրեք։ Թուրմը պատրաստ կլինի 3 ժամից։ Ընդունեք օրական երեք անգամ, կես բաժակով, ուտելուց կես ժամ առաջ։ Բուժման կուրսը 2 շաբաթ է, դրանից հետո երկու շաբաթ դադար տվեք։

Դափնու տերևի կախարդական հատկությունները, որոնց մասին շատերս չգիտենք

Նիհարելու համար

Մանրացրեք դափնու 5-6 տերև և վրան սառը ջուր լցրեք, գիշերը թողեք։ Առավոտյան եռացրեք 15 րոպե։ Թողեք՝ թրմվի 30 րոպե։ Սառեցրեք և խմեք օրական երեք անգամ ուտելուց կես ժամ առաջ։ Բուժման կուրսը մեկ շաբաթ, դրանից հետո երկու շաբաթ դադար տվեք։ Որպեսզի այն համեղ լինի, կարող եք մեջը ձեր ճաշակով համեմունքներ ավելացնել՝ կոճապղպեղ, հիլ, մեխակ, մեղր։

Բերանի խոռոչի հիվանդությունների համար

Ստոմատիտի, պարոդոնտոզի, գինգիվիտի դեպքում պարզապես ծամեք դափնու տերևը։ Արդյունքը հրաշալի է։

Անքնության դեպքում

Դափնու տերևի հոտը հանգստացնում է ոչ պակաս, քան կատվախոտինը։ Մի քանի տերև դրեք ձեր բարձի մեջ և երեխայի նման կքնեք։

Մաշկային հիվանդությունների դեպքում

Դափնու տերևի հակամանրէային հատկությունները թույլ են տալիս այն օգտագործել մաշկի ցանի, ալերգիաների, բորբոքումներ և նույնիսկ պառկելախոցերի դեպքում։ Լավ մանրացրեք կամ աղացեք դափնու տերևն այնպես, որ 1.5 ճ/գ փոշի և մանր կտորներ ստացվեն։ Վրան մեկ բաժակ բուսայուղ լցրեք և թողեք սառնարանում մեկ շաբաթ։ Օրական երկու անգամ քսեք վնասված մասերին։ Սրանով նաև կարելի է աչքերի շպարը մաքրել։

Սնկային հիվանդությունների դեպքում

Դափնետերևը նաև հակասնկային հատկություն ունի, ազատում է ոտքերի քրտնածությունից։ Դափնու 10 տերևի վրա կես բաժակ եռացրած ջուր լցրեք և թողեք՝ թրմվի։ Այս լուծույթով ոտքերի վաննաներ արեք շաբաթական 2-3 անգամ։

Դափնու տերևի կախարդական հատկությունները, որոնց մասին շատերս չգիտենք

Երիկամային անբավարարության դեպքում

Դափնու տերևը միզամուղ հատկություն ունի և ցուցված է նաև երիկամային հիվանդությունները բուժելու և կանխարգելելու համար։ 1 թ/գ մանրացված տերևների վրա 2 բաժակ եռացրած ջուր լցրեք և եռացրեք ուժեղ կրակի վրա երկու ժամ։ Թողեք՝ թրմվի 3 ժամ։ Խմեք օրական երկու անգամ 1 ճաշի գդալ։

Մեղվի խայթոցի դեպքում

Ծամեք դափնու տերևը, դրեք խայթած մասին և կապեք կամ սպեղանիով կպցրեք։ Բորբոքումն ու քորը կանհետանան։

Ուշադիր եղեք. հղի կանանց և կերակրող մայրերին, ստամոքսի և տասներկումատնյա աղիքի խոցով, շաքարախտի ծանր տեսակներով տառապող մարդկանց հակացուցված են այս բաղադրատոմսերը։ Ամեն դեպքում այն օգտագործելուց առաջ խորհրդակցեք բժշկի հետ։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ