Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար

Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար

Պարանոցի ցավերը կարող են առաջանալ տարբեր պատճառներով:

Դրանցից գլխավորներն են. աշխատանքային օրվա ընթացքում պարանոցի անհարմար դիրքը, սխալ կեցվածքը՝ երբ մարդը քայլում է մշտապես խոնարհված գլխով, ողնաշարի վերևի մասի օստեոխոնդրոզը:

Մասնագետներն առաջարկում են մի շարք մեթոդներ, որոնց օգնությամբ կարելի է պարանոցի շրջանի ցավերը թեթևացնել կամ ամբողջովին վերացնել:

Ինչպես ազատվել պարանոցի շրջանի ցավերից

– Տաքացնող շփումներ: Դրանք առաջացնում են արյան ներհոսք և նվազեցնում կամ լրիվ վերացնում են ցավը։

– Տաք ցնցուղ, տաքացնող ջերմակ և այլ ցանկացած տաքություն հանգստացնում է ցավերը։

Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար

– Հարվածի կամ վնասվածքի դեպքում պարանոցի շրջանում դնում են սառույց ցավը թեթևացնելու համար /պահել 2-3 րոպե/։

– Երբեմն ցավը թեթևանում է, եթե մարդը քնում է առանց բարձի և կոշտ ներքնակի վրա։

– Համակարգչի մոտ աշխատելիս ջանացեք գլուխը պահել ուղիղ, ժամանակ առ ժամանակ կատարեք պարանոցի շրջանաձև շարժումներ: Պետք է էկրանը գտնվի ձեր աչքերի մակարդակին։

Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար

– Եթե ձեր պարանոցը ցավում է, ապա փողոցում այն փաթաթեք շարֆով, որովհետև ցրտից ցավերն ուժեղանում են։

– Սովորեք թուլանալ, ինչին ձեզ կօգնեն մարմինը թուլացնող վարժությունները:

– Մի մոռացեք, որ ձեր գլուխը կշռում է 3.5 կգ և այդ ծանրությունից պարանոցը հոգնում է: Այդ պատճառով, եթե դուք աշխատում եք նստած, ժամանակ առ ժամանակ վեր կացեք և քայլեք։

– Ցավից ազատվելու համար կարելի է անել մի քանի ֆիզիկական վարժություններ։

Խորհուրդնոր՝ պարանոցի շրջանի ցավերից ազատվելու համար

– Գլխի թեքում հետ և առաջ: Թեքումներն արվում են ուժով ու մաքսիմալ ամպլիտուդայով:

– Գլխի պտտումներ կողքից կողք /մինչև սահմանը/։

– Ձեռքի ափը դրեք գլխի մի կողմին և ճնշեք ինչքան կարելի է ուժեղ: Վարժությունն անել նախ մի կողմի վրա, ապա մյուս։

– Վերցրեք 2–3 կգ ծանրություն: Ձեռքերը տարածեք առաջ և վեր քաշեք ուսերը:Կրկնել 12–15 անգամ:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ԱՅՍ ՎԵԲ ԿԱՅՔԻՑ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՊԱՏՃԵՆԵԼ ՆՅՈՒԹԵՐԸ

Загрузка ...