Սթրեսից ազատվելու 5 անսովոր մեթոդ

1. Սանրվելը

Մոնիտորի առջեւ անցնող աշխատանքային օրվա ընթացքում դեմքի մկաններն այնպես են լարվում, որ գլուխը ծանրանում է եւ սկսում է ցավել: Սթրեսից խուսափելու միջոցներից մեկը մազերը 10-15 րոպե սանրելն է: Այդ պրոցեդուրան օգնում է «թափ հաղորդել» արյանը եւ թուլացնել մկանները:

2. Պաղպաղակ ուտել

Համեղ սնունդը արդյունավետ հակասթրեսային դոպինգ է: Լավ տրամադրությունը պահպանելուն, սթրեսը հանելուն օգնում է ճարպոտ ձուկը, որում նյարդային համակարգի համար շատ օգտակար օմեգա-3 թթուներ են պարունակվում: Եթե ձուկ չեք սիրում, պաղպաղակ կամ բանան կերեք: Այդ մթերքները հակադեպրեսանտներից վատ չեն ազդում:

3. Մերսում

Էներգիան պահպանելու համար 30 վայրկյան մերսեք քթի տակ, հոնքերի արանքում, ստորին շուրթի տակ եւ ափի կենտրոնում գտնվող կետերը:

4. Ափերը տրորել

Նյարդային լարումից ազատվելու եւ սթրեսից խուսափելու եւս մեկ միջոց: Պետք է ամբողջ ուժով ափերն իրար քսել, մինչեւ որ տաքանան: Օգտակար է նաեւ լավ տրորել ականջները: Այդպես դուք կկարողանաք առույգանալ եւ կենտրոնանալ աշխատանքի վրա:

5.  «Լվանալ» սթրեսները

Բացասական հույզերը հաղթահարելուն օգնում է  15 րոպեանոց ցնցուղը: Կանգնեք ջրի տաք ցնցուղի տակ, որպեսզի ջուրը մերսի գլուխը եւ ուսերը: Շուտով կզգաք, որ ջուրն իր հետ տանում է այն, ինչ անպետք է:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: