5 պատճառ, որոնք ապացուցում են, որ կանայք չպետք է շտապեն ամուսնանալ

Որոշ կանայք պարզապես երազում են շուտ և հաջող ամուսնանալու մասին։ Սակայն հարսանիքից հետո կյանքը կտրուկ փոխվում է, իսկ երբեմնի սովորական բաները անթույլատրելի շքեղություն են դառնում։

1. Ընդլայնվում է պարտականությունների շրջանակը

Առաջ ախատանքից տուն գալով կարող էիք ձեզ համար մի բաժակ թեյ պատրաստել, պառկել բազմոցին և սիրելի սերիալները նայել։ Հարսանիքից հետո նման հնարավորություն դուք չեք ունենա։

2. Տղամարդու հետ հարաբերություններում կիրքը գնալով մարում է

Հարաբերությունների սկզբնական փուլերում դուք ձեր սիրելիի հետ հավանաբար շաբաթական մի երկու անգամ էիք հանդիպում և բառացիորեն չէիք կարողանում միմյանցից հագենալ։ Հարսանիքից հետո կիրքն ու նորության զգացողությունն աստիճանաբար մարում է և հարաբերությունները սովորության են վերածվում։

3. Ֆինանսական փոխկախվածություն է առաջանում

Մինչև ամուսնանալը դուք կարողանում էիք տնօրինել ձեր գումարները ինչպես կկամենայիք։ Հարսանիքից հետո դուք կբախվեք այնպիսի հասկացության հետ, ինչպիսին «ընտանեկան բյուջեն է» ,և ծախսերի հոդվածներն էլ զգալիորեն կմեծանան։

4. Վերահսկողություն

Որոշ կանայք ստիպված են լինում նույնիսկ ընկերուհիների հետ սրճարանում նստելու համար էլ ամուսիններից թույլտվություն վերցնել։ Իսկ սպոնտան որոշումների և ցանկությունների մասին խոսք անգամ լինել չի կարող հարսանիքից հետո։

5. Ընդլայնվում է շփումների շրջանակը

Կան կանայք, որոնք հեշտությամբ լեզու են գտնում տղայի ծնողների, նրա բոլոր բարեկամների հետ։ Սակայն այդպես ոչ բոլորի բախտն է բերում։ Լիովին խուսափել ամուսնու բարեկամների հետ շփումներից ձեզ մոտ դժվար թե ստացվի։ Այդպիսով ձեր կողքին ձեզ համար անպիտան մարդկանց մի խումբ է հավաքվում, որոնք ձեզանից լավ գիտեն, թե ինչպես պետք է դուք ապրեք, ինչ կերակրեք ամուսնուն և ինչպես ծալեք սպիտակեղենը։

Իհարկե, ամուսնության ձգտել պետք է, բայց դուք պետք է հասկանաք, թե ինչպես է փոխվելու ձեր կյանքը անձնագրում ամուսնության կնիքից հետո։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ