«Դավաճանել սիրելիիդ նշանակում է դավաճանել ինքդ քեզ». մեր ժամանակների գլխավոր ցինիկ Ֆրեդերիկ Բեգբեդերի ցիտատները

Ֆրեդերիկ Բեգբեդերը, որի ասույթներն է այսօր ներկայացնում ենք, ծնվել է 1965 թվականի սեպտեմբերի 21-ին, Ֆրանսիայում։ Նրա ստեղծագործություններում մեծ տեղ են զբաղեցնում սերն ու դրա տարբեր դրսևորումները, ժամանակակից մարդու մտածողությունն ու կյանքը: Բեգբեդերի ամենահայտնի գրքերն են ՝ «Արձակուդներ կոմայում», «Սերն ապրում է երեք տարի», «Ռոմանտիկ էգոիստը», «99 ֆրանկ» և այլն:

Ես սիրել եմ, և ինձ են սիրել, բայց դա ժամանակի մեջ երբեք չի համընկել:

Լավագույն տոները նրանք են, որոնք մեր ներսում են տեղի ունենում։

Երկու ամենասարսափելի արտահայտություններն են. «Մեզ պետք է խոսել» և «Հույս ունեմ, մենք ընկերներ կմնանք»: Ամենասարսափելին այն է, որ դրանք միշտ հակառակ ազդեցություն են ունենում՝ կոտրելով և՜ զրույցը, և՜ ընկերությունը:

Ամենահուսալի թեստը լողավազանն է։ Լողավազանի մոտ պարզ է դառնում, ով՝ ով է. ինտելեկտուալը գրքի մեջ է մտնում՝ լողազգեստով, սպորտսմենուհին՝ ջրային պոլո է կազմակերպում, նարցիսիզմի հակվածություն ունեցողները հոգ կտանեն իրենց արևայրուքի մասին։ Եթե կինը լողավազանի մոտ վախենում է թրջել մազերը, որպեսզի չփչացնի սանրվածքը, ուրեմն հեռու փախեք նրանից։ Եթե նա ծիծաղելով ջուրն է նետվում, նետվեք նրա հետևից։

Սիրո համար մահանալը դժվար չէ։ Դժվար է այնպիսի սեր գտնելը, որի համար արժե մահանալ։

Դավաճանել սիրելիիդ նշանակում է դավաճանել ինքդ քեզ։

Ամենաուժեղ սերը՝ անպատասխանն է։ Ես կնախընտրեի երբեք այդ մասին չիմանալ, բայց այդպիսին է ճշմարտությունը. չկա ավելի վատ բան, քան սիրել մեկին, ով ձեզ չի սիրում, և միևնույն ժամանակ, դրանից ավելի հրաշալի բան իմ կյանքում դեռ չի եղել։ Սիրել մեկին, ով սիրում է ձեզ, նարցիսիզմ է։ Սիրել մեկին, ով ձեզ չի սիրում, այ դա է իսկական սերը։

Իրականությունն այն է, որ սերը սկսվում է վարդերով և ավարտվում փշերով:

Աշխարհը սարսափում է մարդու կլոնավորումից։ Իսկ այն արդեն վաղուց գոյություն ունի և «պլաստիկ վիրաբուժություն» է կոչվում։

Ինչ–որ մեկին սիրելու համար պետք է սկզբում քեզ սիրես։ Եթե դու գիտես, թե ինչու ես ինչ–որ մեկին սիրում, դա նշանակում է, որ դու նրան չես սիրում։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ