9 բան, որին հարկավոր է պատրաստ լինել, եթե սիրում եք երկվորյակի

Անձնական ժամանակի կարիք ունեն

Երկվորյակները բարի մարդիկ են, բայց երբեմն միայնության կարիք ունեն։ Եթե զգում եք, որ նա խոսելու ցանկություն չունի, պարզապես միայնակ թողեք նրան։

Նաև անձնական ազատության կարիք ունեն

Երբեմն հարկավոր է բաց թողնել երկվորյակներին, որպեսզի նրանք կրկին վերադառնան։

Չի կարելի ստիպել Երկվորյակին նմանակել

Իդեալական է այն միությունը, որում զուգընկերները տարբեր են։ Երկվորյակները սիրում են տարբերվել մյուսներից, և առաջին հերթին՝ զուգընկերոջից։ Որոշ մարդկանց համար դա կարող է ամենատհաճ փաստերից մեկը լինել, բայց եթե ընդունեք այդ փաստը, ապա կարող եք հասկանալ, որ զուգընկերները կարող են մի ամբողջություն չլինել, բայց հրաշալիորեն լրացնել միմյանց։

Հարկավոր է համբերել. Երկվորյակները կարող են խանդել

Երբեմն երկվորյակները կարող են խանդել առանց հիմքի և պատճառի, նույնիսկ երեխայի նման։ Եթե համոզվեն, որ սխալվում էին, զղջումը նույնքան անկեղծ կլինի։ Բայց մի սպասեք ներողությունների։

Պատրաստվեք արդարացի կշտամբանքի և անկեղծության

Երկվորյակներն իրենց հարմարավետ են զգում նույնիսկ ամենաանհարմար իրավիճակներում։ Սիրում են ազնիվ լինել, շատ բան գիտեն ձեր մասին։

Վճռական չեն

Ներքուստ որևէ բան խանգարում է նրանց և ստիպում կասկածել ուժերին ու ձգձգել որոշման կայացումը։ Սա նշանակում է, որ միշտ առկա է լուծման երկու տարբերակ, և երկուսն էլ լավն են։

Հաշտվեք այն փաստի հետ, որ Երկվորյակների սրտում երրորդ տեղն եք զբաղեցնում

Առաջին տեղում հենց ինքն է, երկրորդը՝ նրա լուռ երկվորյակները, հետո միայն՝ դուք։ Եվ քանի որ երկվորյակները միշտ երկու կարծիք ունեն, դուք կզգաք, որ նա ավելի հաճախ լսում է երկրորդ տեղում գտնվողին, քան ձեզ։

Կարող են շատ ռոմանտիկ լինել, բայց նաև՝ ժլատ զգացմունքների հարցում

Ու կրկին խոսքը միևնույն անհատի երկու կողմերի մասին է։ Նրա սառնությունը չի նշանակում, որ նա չի սիրում։ Նա կարող է երջանիկ լինել, բայց այնքան շատ է սիրում բազմազանություն, որ պատահում է՝ ծայրահեղությունների գիրկն է ընկնում թե վարքի, թե զգացմունքների իմաստով։ Պարզապես անցկացրեք այդ ժամանակը և մոռացեք դրա մասին։

Լսեք երկվորյակին

Ավելի շատ լսեք, քան խոսեք։ Երկվորյակները շատ անհամբեր են և չեն կարող սպասել, մինչև կպատմեն, թե ինչպես է անցել օրը և ինչ է կատարվել։ Պարզապես լսեք նրանց, նայեք աչքերին։

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին:

ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ