Տոնական սեղանի ամենագեղեցիկ աղցանը՝ հավով և կիվիով

Բաղադրիչներ

1. Հավի կրծքամիս – 300 գ

2. Կիվի – 1 հատ

3. Կոշտ պանիր – 150 գրամ

4. Ձու – 4 հատ

5. Պահածոյացված եգիպտացորեն – 100 գ

6. Գազար – 1 հատ

7. Մայոնեզ – 3 ճ/գ

Պատրաստման եղանակը

1. Հավի կրծքամիսը, գազարը և ձուն խաշել:

2. Ձուն, պանիրը և գազարն անցկացնել քերիչով:

3. Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել:

4. Հավաքել աղցանը. մատուցվող ափսեի կենտրոնն օղակաձև դատարկ թողնել, շուրջը ըստ հերթականության լցնել ձու, հավի կրծքամիս, գազար, քերած պանիր: Շերտերի արանքում մայոնեզ տարածել:

5. Զարդարել եգիպտացորենի հատիկներով և կիվիի կտորներով:

Նյութը հրապարակման պատրաստեց NEWS ARMBLOG–ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին: